2022 թվականի հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց վճիռը, Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով, կապված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով Փաշինյանի ազատազրկման իրավաչափության հետ: Չանդրադառնալով վճռի բովանդակային կողմին՝ ուշագրավն այն է, որ վճռում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկել Փաշինյանի կողմից ներկայացված ո՛չ փաստական հանգամանքները, և ո՛չ էլ իրավական փաստարկները: Սա, իհարկե, կանխատեսելի էր՝ հաշվի առնելով, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում իշխանության է եկել այդ նույն գանգատարկուն, այսինքն՝ այս գործով թե՛ հայցվորը, և թե՛ պատասխանողը, փաստացի, նույն անձն են: Արդյունքում, Ստրասբուրգի դատարանում խաթարվել է արդարադատության բուն էությունը, քանի որ Հայաստանն առհասարակ չի իրացրել դատական պաշտպանության իր իրավունքը, պասիվ վարքագիծ է դրսևորել գործի քննության ողջ ընթացքում, չի առարկել գանգատ բերողի փաստարկներին, չի ներկայացրել ամբողջական, անհրաժեշտ և բավարար ապացույցների բազա՝ զրկելով Եվրոպական դատարանին գործն իրականում քննելու, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու և դեպքերի իրական և ամբողջական պատկերը բացահայտելու հնարավորությունից: Ընդ որում, այս ողջ գործընթացը խախտում է թե՛ Եվրոպական կոնվենցիայի էությունը, և թե՛ Ստրասբուրգի դատարանի կանոնակարգերով սահմանված դրույթները: Մասնվորապես, Հայաստանի ներկայացուցիչը պարտավոր էր համագործակցել Դատարանի հետ՝ չսահմանափակվելով ձևական մասնակցությամբ և զրո իրական պաշտպանությամբ և այլն: Այսինքն, օգտագործելով նույն «ջութակը»՝ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո խաղացել է դատավարության երկու կողմերում՝ բեմադրելով դատավարության ընթացքը: Մինչդեռ, առնվազն 2018 թվականի մայիսից Փաշինյանն այլևս չէր կարող հանդիսանալ տուժող: Գալով իշխանության՝ Փաշինյանը պարտավոր էր բարեխիղճ գտնվել և տեղեկացնել Եվրոպական դատարանին, որ այլևս չի կարող տուժող հանդիսանալ այս գործով, ինչպես նաև հետ վերցնել իր գանգատը Դատարանից: Նման պրակտիկան Եվրոպական դատարանի համար աննախադեպ է, քանի որ վերջինս ուղղակիորեն չարաշահվել է ֆիկտիվ իրավական վեճի շրջանակներում:
Սարգիս Գրիգորյան,
GPartners իրավաբանական գրասենյակ
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02