«Խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը գտնել»,- կառավարության ճեպազրույցների սրահում լրագրողներին հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նկատեց, որ կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: «Կան նաև բազմաթիվ այլ խնդիրներ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ապաշրջափակում, սահմանազատում և սահմանագծում, որոնց լուծմամբ խաղաղության համաձայնագրի հիմքեր կստեղծվեն»,- ասաց ԱԽ քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցում որևէ սահմանափակում չպետք է լինի: Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք համաձայն է «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսի հետ՝ հայտնելով, որ այդ մասին նախորդ օրը ԱԺ հարցուպատասխանի ժամին շատ է խոսվել։ Արմեն Գրիգորյանը նշեց, որ հայկական կողմը շարունակելու է աշխատել, որպեսզի կարողանա համապարփակ խաղաղ համաձայնագիր ձևակերպել։ Լրագրողների պահանջով նա փորձեց հստակեցնել Արցախի հարցում ՀՀ գործող իշխանությունների դիրքորոշումը՝ կրկնելով. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցում որևէ սահմանափակում չպետք է լինի: Հակամարտության լուծումը պետք է գտնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` բանակցությունների միջոցով։ Առանց կարգավիճակի որևէ սահմանափակման։ Բոլոր կետերը մանրամասն ներկայացված են կառավարության ծրագրում»։
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02