Երկու օր շարունակ՝ մեկ հարկի տակ ընթանում էր «Ապագայի բժշկություն. Համընդհանուր հայացք ընդհանուր խնդրին» գիտաժողովը: Միաժամանակ 4 մեծ սրահներում ընթանում էին բժշկության տարբեր ոլորտները ներկայացնող նիստեր:
Ուռուցքաբանությանը վերաբերող լիագումար նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց ուռուցքային հիվանդությունների ժամանակ միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին, օնկոգինեկոլոգիայում լապորոսկոպիկ վիրահատությունների խնդրին, ներկայացվեցին կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի բուժման հնարավորությունները: Քննարկվեցին թոքերի քաղցկեղի համակարգչային շերտագրման հնարավորությունները, ինչպես նաև դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները, անդրադարձ եղավ ուռուցքային հիվանդությունների վիրահատական մոտեցումներին: Հանգամանալից քննարկվեցին տարբեր օրգան-համակարգերի՝ ոսկրերի, միզասեռական համակարգի, էնդոկրին համակարգի հիվանդությունների ընդհանուր պատկերին ու դրա դեմ պայքարի միջոցներին: Կարևորվեց նաև ուռուցքային հիվանդություններ ունեցողների, նրանց հարազատների, ինչպես նաև բուժանձնակազմի հոգեբանական աջակցության խնդիրը:
Այնուհետև սկսվեց ներքին հիվանդություններին առնչվող նստաշրջանը: Հանգամանալից անդրադարձ արվեց սրտանոթային, գաստրոէնտեորոլգիական, էնդոկրին, նյարդային համակարգերի ֆունկցիայի խանգարման հետևանքով ի հայտ եկող հիվանդություններին, դրանց կանխարգելման հնարավորություններին, բուժական ժամանակակից մոտեցումներին:
Միևնույն ժամանակ հանրապետության առաջադեմ ու առաջատար ճառագայթաբանները քննարկում էին ախտորոշման ժամանակակից հնարավորությունները՝ գերձայնային հետազոտության, համակարգչային, մագնիսառեզոնանսային շերտագրման առանձնահատկություններն ու կիրառման մեխանիզմները:
Առանձնահատուկ ուշադրության էր արժանի տղամարդու վերարտադրողական առողջությունը: Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին ժամանակակից բժշկագիտության առջև մասնագիտական այս ոլորտում ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրավերները, տրվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները:
Առանձին հատվածում քննարկվում էին նաև պլաստիկ վիրաբուժությանը, էսթետիկային և մաշկաբանությանը նվիրված հարցերը: Անվանի հայ մասնագետները ներկայացրեցին իրենց փորձը, համաշխարհային մոտեցումներն ու միտումները:
Համաժողովի ավարտին գիտաժողովի նախաձեռնող Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան, ինչպես նաև համակազմակերպիչ Ուռուցքաբանների, հոգեուռուցքաբանների, ռադիոլոգների, մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիաները, ինչպես նաևԱռողջություն ասմագիրը, ամփոփեցին ընթացքը: Ստացված արձագանքները, մասնագիտական ամենատարբեր ամբիոններից հնչած զեկույցների արդիականությունը, հեղինակավոր մասնագետերի կարծիքները վերահաստատեցին գիտաժողովի անցկացման արդիականությունն ու ընտրված ձևաչափի կարևորությունը:
Ավարտին՝ տրվեցին շնորհակալագրեր և պատվոգրեր:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02