Հոկտեմբերի 3-ին Նոբելյան հերթական շաբաթը Շվեդիայի մայրաքաղաքում կբացվի ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի դափնեկիրների անունների հրապարակմամբ: Առաջիկա օրերին հայտնի կդառնան այլ անվանակարգերում ևս մրցանակի դափնեկիրները: Հոկտեմբերի 4-ին կհրապարակվի ֆիզիկայի ոլորտում Նոբելյան կոմիտեի որոշումը, հոկտեմբերի 5-ին՝ քիմիայի, հոկտեմբերի 7-ին՝ խաղաղության մրցանակի դափնեկրի անունը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին, գրականության ոլորտում՝ հոկտեմբերի 13-ին:
Thomson Reuters գործակալությունը «բժշկություն» անվանակարգում նշում է 3 հավակնորդի անուն: Դրանք գիտնականների երկու խմբի աշխատանքներն են:
Առաջին թիմը՝ Ջեյմս Էլիսոն, Ջեֆրի Բլյուսթոուն և Քրեյգ Թոմփսոն կազմով, կարողացել է բացատրել, թե ինչպես են ձեռքբերովի իմունային լիմֆոցիտների առաջացման համար պատասխանատու Т-բջիջների առաջացումը խթանելու համար անհրաժեշտ CD28 և CTLA-4 սպիտակուցները խթանում իմունային պատասխանը: Գորդոն Ֆրիմենի, Առլին Շարփի և Տասուկու Հոնձեի մասնակցությամբ երկրորդ խումբը բացահայտել է PD1 սպիտակուց-իմունոգլոբուլինի աշխատանքի մեխանիզմը, որը ծրագրավորում է բջջային մահը:
Մյուս սպիտակուցների սինթեզը կարգավորող mTOR ներբջջային սպիտակուցի ուսումնասիրությունները կարող են մրցանակ բերել ամերիկացիներ Մայքլ Հոլին, Դևիդ Սաբատինիին և Ստյուարտ Շրայբերին՝ նշում է գործակալությունը:
Ըստ շվեդ փորձագետների՝ այս տարի մրցանակի դափնեկիր կարող են դառնալ նաև օպտոգենետիկայի պիոներներից Կառլ Դայսերոթը, հեպատիտ С-ի ուսումնասիրողներ Չարլզ Ռայսը, Հարվի Օլթերը ու Մայքլ Հոթոնը և քաղցկեղի իմունոթերապիայի ոլորտի մասնագետ Մայքլ Սադելեյնը:
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02