Հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձը չի մոռացվի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ հավելելով՝ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», հայտնում է Anadolu գործակալությունը:
Ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների առաջ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, որ վերջին օրերին երկրում լուրեր են պտտվում հեղաշրջման նոր փորձի մասին:
«Որոշ անձինք պնդում են, թե կրկին երկրում իշխանության գրավման փորձ կձեռնարկեն: Ինչպես կգան, այնպես էլ ձեռնունայն կգնան»,- ընդգծել է Յըլդըրըմը:
Թուրքիայի վարչապետը խոսել է նաև պետական կառույցներում հեղաշրջման կազմակերպիչների աջակիցներին հայտնաբերելու ուղղությամբ իշխանությունների քայլերի մասին:
«Ահաբեկչական շարժմանը չներգրավված անձանց այս գործընթացը չի վնասի: Մեզ շարժում է ոչ թե վրեժի զգացողությունը, այլ արդարությունն ապահովելու ցանկությունը»,- ասել է Յըլդըրըմը:
Նրա խոսքով՝ չնայած դրան՝ իշխանությունները չեն բացառում սխալների առկայությունը: «Սակայն թող ոչ ոք չսպասի մեզանից, որ մենք անգործության կմատնվենք՝ վախենալով սխալներ գործել»,- ընդգծել է վարչապետը:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02