Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաստատել Է Ուկրաինային 1,2 միլարդ եվո գումարի մակրոֆինանսական օգնության ծրագրի տրամադրումը: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փողը Կիեւին կփոխանցվի 600-ական միլիոն եվրո երկու վարկաբաժիններով՝ Եվրախորհրդարանի եւ ԵՄ-ի խորհրդի կողմից ծրագրին հավանություն տալուց անմիջապես հետո: «Եվրահանձնաժողովը 1,2 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն Է տրամադրել Ուկրաինային: Ես Եվրախորհրդարանին եւ ԵՄ-ի խորհրդին կոչ եմ անում հավանություն տալու (այս որոշմանն) ամենակարճ ժամկետներում, որպեսզի մենք կարողանանք օգնության 600 միլիոն եվրո առաջին վարկաբաժինը փոխանցել հնարավորինս շուտ»,- հայտարարել Է նա:
Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն՝ այդ միջոցներն արտոնյալ պայմաններով կտրամադրվեն երկարաժամկետ վարկերի տեսքով: Այդ ծրագրի 600 միլիոն եվրոյի երկրորդ վարակաբաժինը պետք Է Ուկրաինային տրամադրվի «մի շարք հանգուցային ուղղություններով Ուկրաինայի կառավարության գործողությունների արդյունքների գնահատումից հետո»:
Միջոցների մեծ մասը, որոնք տրամադրվում են ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության ծրագրերի շրջանակներում, ուղղորդված Է Ուկրաինայի արտաքին պետական պարտքի սպասարկմանը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել Է, որ Եվրամիությունը 2014 թվականից արդեն Ուկրաինային Է տրամադրել 17 միլիարդ եվրո ռեկորդային ծավալի օգնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02