Իրանը մտահոգություն է հայտնում «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) վերաբերյալ, գրում է Middle East Eye-ը՝ մանրամասնելով, որ իրանցի պաշտոնյաներն ու վերլուծաբանները ուշադրությամբ հետևում են Հայաստանի և Թուրքիայի միջև երեք տասնամյակ դիվանագիտական փակուղուց հետո քաղաքական կապերը վերականգնելու և երկու երկրների միջև սահմանի վերաբացման քայլերին:
«Թեև Թեհրանում պաշտոնյաները նշել են, որ աջակցում են Երևանի և Անկարայի միջև բանակցություններին, Իրանը, ամենայն հավանականությամբ, դեմ կլինի ցանկացած բանակցությունների, որոնք վերաբերում են Զանգեզուրի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի կամ Թուրքիայի վերահսկումը թույլ տալուն:
Տրանսպորտային միջանցքը, որը գտնվում է Հայաստանի հետ Իրանի հյուսիս-արևմտյան սահմանին, Ադրբեջանին հնարավորություն կտա առանց հայկական անցակետերի ուղիղ մուտք գործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ ադրբեջանական էքսկլավ: Այս մուտքը Հայաստանի Սյունիքի մարզի միջոցով, ի վերջո, Թուրքիային կմիացնի մնացած թյուրքական աշխարհին:
Արտաքին քաղաքականության իրանցի վերլուծաբան Բահրամ Ամիր Ահմադիանը զգուշացրել է, որ Իրանը պետք է բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են մեծացնել ճնշումը միջանցքի վերահսկողության վրա:
«Այն, ինչ (Ադրբեջանի նախագահ) Իլհամ Ալիևը պնդում է Զանգեզուրի մասին, միայն ներքին քարոզչության համար է, առանց միջազգային իրավունքի հիմքերի», - ասել է Ահմադիանը:
Նա հավելել է, որ Իրանը պետք է ճանաչի միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա միջազգայնորեն ընդունված սահմանները և չկորցնի ազդեցությունը սեփական հյուսիսային սահմանի նկատմամբ։
Մինչդեռ իրանական պաշտոնական լրատվամիջոցները լայնորեն մեջբերել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մեկնաբանությունները՝ ընդգծելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև անցուղի կառուցելու մասին խոսակցությունները եղել են Հայաստանի կարմիր գիծը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում»,-եզրափակել է աղբյուրը։
14:04
13:48
13:09
12:36
12:09
11:42
11:17
10:33
10:03
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55