Շվեդիան 50 միլիոն շվեդական կրոն (շուրջ 5,5 միլիոն դոլար) կուղարկի Ուկրաինայի հարավ-արեւելքի «կայունության ամրապնդման» ֆոնդին, որն ստեղծվել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Շվեյցարիայի հետ համատեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է թագավորության ԱԳ նախարարությունը:
«50 միլիոն շվեդական կրոն փոխանցելով «Կայուն Ուկրաինա» գործընկերային հիմնադրամին, մենք եւս մեկ անգամ ցույց ենք տալիս Ուկրաինայի հետ Շվեդիայի համերաշխությունը եւ հաստատուն աջակցությունը նրա ինքնիշխանութանն ու տարածքային ամբողջականությանը»,-հաղորդագրությունում մեջբերվում է համագործակցության գործերի նախարար Մատիլդա Էռնկրանսի խոսքը:
Նա նշել է, որ հիմնադրամը կամրապնդի հարավ-արեւելքում ռուսական ագրեսիային դիմակայելու Ուկրաինայի կարողությունը՝ նպաստելով հանրային ծառայությունների որակի բարձրացմանը, երկխոսության ընդլայնմանը եւ ներառական տնտեսական զարգացմանը: Ճշտվում է, որ հիմնադրամը կհամալրի ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Շվեդիայի ԱԳՆ-ում հավելել են, որ Ուկրաինան թագավորության կողմից օգնության խոշորագույն ստացողն է, որը հատկացվում է Արեւելյան Եվրոպայում բարեփոխումների անցկացման համար եւ տարեկան կազմում է մոտավորապես 240 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 25 միլիոն դոլար), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:v
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02