Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շաբաթ օրը Ազգային հավաքների տանը (խորհրդարան) հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Կողմերը քննարկել են միջպետական համագործակցության խթանման հեռանկարները։ Չինաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների մի շարք առանցքային հարցերի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Չինաստանը պատրաստ է խորացնել փոխադարձ քաղաքական վստահությունը Ղազախստանի հետ, խթանել համակողմանի համագործակցությունը եւ համատեղ նպաստել զարգացմանն ու բարգավաճմանը»,- Սի Ծինփինի խոսքը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ-ն։ Չինաստանի նախագահը հավելել է, որ Պեկինը «միշտ կլինի ղազախական կողմի հուսալի բարեկամն ու գործընկերը»։ Նա հստակեցրել է, որ Չինաստանը ձգտում է Ղազախստանի հետ համատեղ իրականացնել առեւտրային եւ ներդրումային նախագծեր, ավելացնել համագործակցությունը գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում։ Երկկողմ համագործակցության հեռանկարային ոլորտներից նա նշել է փոխգործակցությունը ժամանակակից բժշկության, արհեստական բանականության, էլեկտրոնային կոմերցիայի, թվային ֆինանսների եւ էներգիայի այլընտրանքային աղբյուրների ոլորտում։ Չինաստանի ղեկավարը նշել է, որ ՉԺՀ-ն շահագրգռված է «անկախ, ազատ, կայուն եւ բարգավաճ Ղազախստանով»։ Նա նաեւ նշել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների հետ համագործակցության ամրապնդման կարեւորությունը։
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02