Օլիմպիական խաղերում թիմային մրցաշարի ավարտին գեղասահորդների պարգևատրումը հետաձգվում է ռուս մարզիկի դոպինգ թեստի հետ կապված խնդիրների պատճառով, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Inside the Games-ին։ Աղբյուրի համաձայն՝ գործին ներգրավված են Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն (ՌՕԿ) և հակադոպինգային միջազգային կազմակերպությունը։ Թե կոնկրետ որ մարզիկի մասին է խոսքը, չի նշվում։ Ի սկզբանե արարողությունը պետք է տեղի ունենար երեքշաբթի, հետո այն տեղափոխվել է անորոշ ժամանակով։ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայության ղեկավար Մարկ Ադամսն ասել է, որ դա կապված է «իրավաբանական խորհրդատվություն պահանջող հրատապ իրավիճակի հետ» և հավելել, որ լրացուցիչ տեղեկատվությունը կլինի ավելի ուշ: Խնդրին անդրադարձել է Կրեմլը՝ կոչ անելով չկենտրոնանալ Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարից հետո գեղասահորդների պարգևատրման հետաձգման պատճառների մասին մամուլի հրապարակումների վրա։ «Առայժմ մենք ոչ մի պաշտոնական հայտարարություն չենք լսել։ Եկեք, այնուամենայնիվ, դատենք ըստ պաշտոնական հայտարարությունների։ Առայժմ դա միայն լրատվամիջոցների ինչ-որ աղբյուրներ են։ Այնուամենայնիվ, սպասենք որոշակի պարզաբանման կամ մեր մարզական պաշտոնյաներից, կամ ՄՕԿ-ից, որպեսզի հասկանանք»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
13:35
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02