Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Դանիել Բայերը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ եթե ադրբեջանական կողմը պատրաստակամություն հայտնի Բաքվում ԵԱՀԿ գործունեության վերականգնման վերաբերյալ, ապա ԱՄՆ-ը շատ ակտիվորեն կաջակցի դրան:
Բայերը միաժամանակ զարմանք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատական հայտարարությունների համար, որը որպես Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի գլխավոր մեղավոր նշել էր իր անունը:
«Այդ մեղադրանքներն անհիմն են: Ցավոք, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի գործունեության դադարեցումը տեղի է ունեցել Ադրբեջանի կառավարության պահանջով: Դա կորուստ է թե՛ Ադրբեջանի կառավարության, թե՛ Ադրբեջանի ժողովրդի համար:
Մենք հավատում ենք, որ Ադրբեջանում ԵԱՀԿ առաքելությունը ներդրում կունենա Ադրբեջանի և տարածաշրջանի անվտանգության հարցում»,- ասել է նա:
Բայերը զավեշտալի է համարել այն պնդումները, թե ճնշում է գործադրել Ֆրանսիայի կառավարության վրա՝ հասնելու ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարի պաշտոնից Ալեքսիս Շախտախտինսկու պաշտոնանկությանը:
Բայերը տեղին չի համարել Ալիևի առաջ քաշած այն նախապայմանը, որ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի բացման համար անհրաժեշտ է, որ Շախտախտինսկին վերադառնա դիվանագիտական ծառայության: «Ադրբեջանը պետք է ցուցաբերի ԵԱՀԿ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն:
Եթե ադրբեջանական կողմը հայտնի ԵԱՀԿ-ի գործունեությունը վերականգնելու պատրաստակամություն, ապա ԱՄՆ-ը շատ ակտիվորեն կողջունի դա»,- ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02