Բրիտանական «Financial Times» թերթի հոդվածագիր Դեյվիդ Գարդները «Պատմությունն ի վերջո կարող է թակել Էրդողանի դուռը» վերտառությամբ հոդվածում վերլուծել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը։ Գարդները նշել է, որ Թայիփ Էրդողանն այժմ գործում է այնպես, կարծես իր ուժը չունի սահմաններ, մինչդեռ շատ ավելի փխրուն է երևում, քան վերջին 20 տարիներին և հավելել է․ «Երբ տարեկան գնաճը բարձրացավ մոտ 50 տոկոսով, որն ամենաբարձրն է Էրդողանի ժամանակաշրջանում, նա աշխատանքից ազատեց Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) ղեկավարին: Աճող պարենի և էներգիայի գները, հարցումներում նվազեցնում են ԱԶԿ-ի աջակցությունը»։ Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի անցման առնչությամբ Գարդները շեշտել է, որ «մեկ մարդու ռեժիմը» պատճառ է դարձել, որպեսզի Էրդողանը սխալներ կատարի, քանի որ նա գժտվեց ԱԶԿ-ի բոլոր հիմնադիր անդամների հետ և հեռացրեց տնտեսության ոլորտի լուրջ մասնագետներին։ Ըստ հոդվածագրի՝ կրթության և առողջապահության ոլորտներում Էրդողանի արած գործերն ապահովող տնտեսական աճը կախված է եղել էժան վարկից, սպառումից և լայն թափով ընթացող շինարարությունից, մինչդեռ իրավիճակը փոխվել է համավարակից շատ ավելի շուտ։ «Այս ճգնաժամն ընդդիմության սրտում մեծացնում է ի վերջո Էրդողանին հաղթելու և խորհրդարանական ժողովրդավարություն բերելու հույսերը»,-շեշտել է Դեյվիդ Գարդները և հավելել,- «Այստեղ հարցն այն է, թե արդյոք ընդդիմությունը կարող է համախմբվել համապատասխան թեկնածուի շուրջ եւ ստեղծել ընտրական ալիք, որն Էրդողանը չկարողանա հաղթահարել»:
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02