ARM | RUS |

Հայաստանի հետ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր. Արգենտինայի արտգործնախարար

14.02.22 | 11:19

Արգենտինան դիրքավորվել է Հայաստան ուղղված ամենախոշոր ներդրումային հոսքերով առնվազն տասը առաջատար երկրների ցանկում։ Հիմնվելով երկու տնտեսություններում առկա ներուժի վրա՝ հիմնավոր սպասումներ կան, որ հնարավոր է մեծացնել առևտրի ծավալը։ Քաղաքական երկխոսությունը զարգանում է ներդաշնակորեն՝ համագործակցության նոր ոլորտներ հայթայթելու հաստատակամությամբ։ Այս մասին հայտարարել է Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտիագո Անդրես Կաֆիերոն՝ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում:

Հայաստանն ու Արգենտինան այս տարի տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս է զարգանում քաղաքական երկխոսությունը:

-Իսկապես, մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի նշման կապակցությամբ հունվարի 17-ին փոխանակել ենք նամակներ իմ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, որոնցում երկուստեք ընդգծել ենք մեր ժողովուրդներին միավորող պատմական բարեկամական կապերը և ընդհանուր հայացքն առ ապագա՝ բարեկամության և համագործակցության ընդհանուր հորիզոնից։

Այդ առումով, նպատակահարմար եմ համարում հիշեցնել, որ Արգենտինայի կողմից Հայաստանի՝ որպես ինքնիշխան և անկախ պետության ճանաչումը եղել է 1920թ.։ Հետագայում, ԽՍՀՄ-ի կազմաքանդումից հետո, հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ 1992թ. սկզբին։ Նախ` Հայաստանն իր դեսպանությունը բացեց Արգենտինայում 1994թ. մայիսին, հետո իմ երկիրը Հայաստանում՝ 2010թ. մայիսին։

Արգենտինան դրական է գնահատում Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները, որոնք ունեն ամուր հիմքեր և հիմնված են մեր ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության երկարատև ավանդույթների վրա։ Այդ համատեքստում, քաղաքական երկխոսությունը զարգանում է ներդաշնակորեն՝ կապերը շարունակաբար խորացնելու և համագործակցության նոր ոլորտներ հայթայթելու մեր կողմից առկա կամքով։

Աշխարհում համավարակն ազդեցություն թողեց բոլոր երկրների տնտեսական կապերի վրա: Բացասական ներգործությունից անմասն չեն նաև Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները: Թեև երկու երկրների առևտրատնտեսական կապերը բավական համեստ են, արդյոք տեսնո՞ւմ եք ներուժ կապերի աշխուժացման և ո՞ր ոլորտներում: Հայաստանի տնտեսության ո՞ր բնագավառներն են հետաքրքրություն ներկայացնում Արգենտինայի գործարարների համար՝ նոր կապեր ստեղծելու առումով:

-Համամիտ եմ Ձեր նկատառման հետ՝ համավարակի առաջացրած, և դեռ առկա բացասական հետևանքների վերաբերյալ, բոլոր առումներով, և հատկապես երկրների հարաբերման հարթությունում։ Եթե խոսենք տնտեսական հարաբերությունների մասին ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակի ընթացքում Արգենտինան դիրքավորվել է Հայաստան ուղղված ամենախոշոր ներդրումային հոսքերով առնվազն տասը առաջատար երկրների ցանկում։ Ամբողջ Եվրասիայում Արգենտինան կարողացել է ունենալ այդպիսի դիրքավորում միայն Հայաստանում և կարծում եմ, որ դա ընդգծման արժանի հանգամանք է։ Մյուս կողմից, ճշմարիտ է, որ մեր առևտրային փոխանակումները դեռ համեստ են։ Սակայն, հիմնվելով այն ներուժի վրա, որ տեսնում ենք մեր երկու տնտեսություններում, հիմնավոր սպասումներ ունենք, որ ունակ կլինենք մեծացնելու մեր առևտրի ծավալը։ Այս առումով, Երևանում Արգենտինական առևտրային պալատի ստեղծումը 2021թ. սեպտեմբերին, որը խթանվել է մեր դեսպանության կողմից, կարևոր գործիք կլինի առևտրի զարգացումը շարունակելու համար, կծառայի որպես կամուրջ երկու երկրների գործարարների միջև, կխթանի փոքր և միջին ձեռնարկատիրությունը և կընդգրկի երիտասարդ փորձագետներին։ Նույն տրամաբանությամբ, 2021թ. օգոստոսին ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր «Էնթերփրայզ Արմենիա»-ի ու Ներդրումների և միջազգային առևտրի արգենտինական գործակալության միջև, որը թույլ կտա ամրապնդել համատեղ առևտրատնտեսական նախաձեռնությունները։ Այսինքն, նույնիսկ համավարակի ժամանակաշրջանում կարողացել ենք հասցեական քայլեր ձեռնարկել ուղղված մեր առևտրային փոխանակումների աճին։

-Հայաստանն ու Արգենտինան զարգացնում են համագործակցությունը նաև միջազգային բազմակողմ հարթակներում: Արգենտինան Ֆեդերիկո Վիլեգասի գլխավորությամբ 2022թ. նախագահում է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի Մարդու իրավունքների խորհրդում, որտեղ բոլորովին վերջերս փոխնախագահ ընտրվեց ՀՀ ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը: Բազմակողմ հարթակներում երկու երկրների գործակցությունն ինչպե՞ս կբնութագրեք և խորացման ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում:

-Մեր երկրները կիսում են արժեքներ և տեսլականներ, որոնք բազմակողմ ոլորտում, արտահայտվում են հստակ քայլերով՝ ուղղված աղքատության դեմ պայքարին, անհավասարությունների նվազեցմանը, արժանապատիվ աշխատանքի ստեղծմանը, ինչը կտանի դեպի հավասարաչափ տնտեսական զարգացում։ Սրանք ընդամենը ուղղություններից մի քանիսն են։ Այս բոլոր նախաձեռնություններում կան ընդհանուր դիրքորոշումներ և հնարավորությունների լայն շրջանակ, որպեսզի աշխատենք միասնաբար մեր հայ բարեկամների հետ։ Այդ առումով, միջազգային հարաբերությունների այնպիսի պահի, ինչպիսին ներկան է, միջազգային հանրության առաջ ծառացած այդչափ և այդքան կարևոր մարտահրավերներով, բազմակողմանիությունը գերակա է դառնում, ինչպես երբևէ, որպես ամենակարևոր և օգտակար գործիքը, որից պետք է օգտվենք այն երկրներս, որոնք ունեն հակվածություն և հանձնառություն՝ տալու պատասխաններ շտապ հարցերի, ինչպիսիք են գլոբալ տաքացումը, գենդերային անհավասարությունների դեմ պայքարը կամ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը։

Այս և այլ խնդիրների համար լուծումների փնտրտուքում, մեր երկրներն ունեն ընդհանուր տեսակետներ և խորքային ընդհանրություններ, որոնք, անկասկած, կարող են առաջացնել խելացի և արդյունավետ առաջարկներ այն տարաբնույթ բնագավառներում, որոնցում այդ հարցերը բարձրացվում են և քննարկվում։

Երևանում գործում է Արգենտինայի դպրոց, անվանակոչված է հրապարակ, տեղադրված են արգենտինացի գեներալ, քաղաքական գործիչ Մանուել Բելգրանոյի և Արգենտինայի ազգային հերոս, գեներալ Խոսե դե Սան Մարտինի կիսանդրիները։ Երևանի վարչական շրջաններից մեկը զարդարում է Բուենոս Այրեսի այգին: Չնայած երկու երկրների հեռավորությանը՝ մշակույթները մոտ են ու հոգեհարազատ: Ինչպե՞ս եք գնահատում հումանիտար կապերի ներկա մակարդակն ու համատեղ ի՞նչ նոր ձեռնարկների կարող ենք ականատես լինել ապագայում:

-Ինձ համար հաճելի է իմանալ Հայաստանում Արգենտինայի ներկայության վերաբերյալ։ Այստեղ նույնպես, ինչպես Բուենոս Այրեսում, այնպես էլ Կորդոբայում, կան Հայաստանի հետ կապված հանրային տարածքներ, օրինակ՝ Ասեվեդո փողոցի հատվածը՝ Կորդոբա և Սանտա Ֆե պողոտաների միջև, անվանակոչվել է «Արմենիա»՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ի՝ Արգենտինա կատարած այցի կապակցությամբ՝ 1983 թվականին։

Բուենոս Այրեսի ամենաավանդական և հինավուրց թաղամասերից մեկի մի հատվածը՝ Պալերմոն, հյուրընկալում է բազմաթիվ կառույցներ կապված Հայաստանի հետ և համայնքի ավանդական կենտրոնն է։ Այնտեղ են գտնվում Հայկական կենտրոնը, Սբ Գրիգոր Լուսավորչի տաճարը, ինչպես նաև սննդամթերքի և ավանդական առարկաների վաճառքի կետեր, բոլորը շատ հեղինակավոր և հարգված կառույցներ են։

Կորդոբա քաղաքում, իր հերթին, համայնքի հիմնական նստավայրը Պույռեդոն թաղամասում է, որտեղ տեղակայված է Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցին, հայ ավետարանչական Մարանաթա եկեղեցին և Սահակ Մեսրոպ դպրոցը՝ նվիրված երկլեզու կրթությանը։

Բոլոր այդ հաստատությունները, ճեմուղիները, զբոսայգիները և դպրոցներն ակներև ընդգծում են այն խորը կապը, որ ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական մակարդակում վկայում են մեր երկրների միջև հարաբերությունների մասին։ Ամեն ինչ կարծես հուշում է, որ ապագայում միայն ունենք այդ ամենի ամրապնդման և խորացման ուղի, մեզանից է կախված այդօրինակ կապերի խթանման շարունակությունը։

Արգենտինան ջերմ ու հոգատար տուն է բավական խոշոր հայ համայնքի համար: Ինչպե՞ս եք գնահատում համայնքի դերը երկու պետությունների հարաբերությունների խորացման, հոգևոր ու մշակութային առնչությունների ամրացման գործում:

-Ուժեղ հայկական համայնքը շատ կարևոր դեր է կատարում երկու երկրների հարաբերությունների կառուցման հարցում։ Մարդկանց միջև շփումները, փոխանակումները, ճանապարհորդությունները և այցերը կենդանի են պահում ծագման երկրի հետ կապը և, միաժամանակ, տարածում են ավանդույթները, մտածելակերպը և հարուստ հայկական մշակույթի բազմաթիվ արտահայտություններն Արգենտինայում։ Այնպես, որ նրանց ներդրումն ազգային կառուցմանը արտահայտվում է բազմաթիվ բնագավառներում և եղել է շատ նշանակալի։

Տեղյակ եմ նաև, որ խոսքը շատ լավ կազմակերպված համայնքի մասին է, որն ունի բազմաթիվ հաստատություններ, որոնք փորձում են պահպանել ավանդույթները և մշակույթը, որոնց մեջ կան թերթեր, եկեղեցիներ և դպրոցներ, որտեղ ուսուցանվում է և տարածվում հայոց լեզուն։

Անշուշտ, համայնքը շատ կարևոր կապիտալ է մեր երկկողմ հարաբերությունում։

Հարցազրույցը՝ Նարինե Նազարյանի


Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին

Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝...

18:36

ՌՈ ծառայողները ՊՆ զորամասերում մեծ ծավալով անցկացնում են ընդհանուր կանխարգելիչ, ինչպես նաև անհատական կանխարգելիչ միջոցառումներ

ՌՈ ծառայողները ՊՆ զորամասերում մեծ ծավալով անցկացնում են ընդհանուր կանխարգելիչ, ինչպես նաև...

18:28

2026 թ. նախատեսվում է առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ էլեկտրամոբիլ

2026 թ. նախատեսվում է առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ...

18:13

Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը․ փաստաբան

Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը․...

17:55

Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը

Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը

17:14

Վրաերթից վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ հետազոտվել են

Վրաերթից վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ հետազոտվել...

15:35

Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին՝ ոչ. Փաշինյան

Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին՝ ոչ. Փաշինյան

15:04

Փաշինյանը մեզ կհասցնի 10-րդ Հանրապետության նույնպես. պետք է թույլ չտալ. Կարապետյան

Փաշինյանը մեզ կհասցնի 10-րդ Հանրապետության նույնպես. պետք է թույլ չտալ....

12:45

Քաղաքացիների մի ստվար զանգված կա, որ մեզ խնդրում է ընդդիմության թեկնածուներին չընտրել. քվեարկությունից հետո կմեկնաբանենք մեր ընտրությունը. Ալեքսանյան

Քաղաքացիների մի ստվար զանգված կա, որ մեզ խնդրում է ընդդիմության թեկնածուներին չընտրել....

11:05

Քվեարկությունը գաղտնի է. արդեն դիրքորոշում ունենք. Տիգրան Աբրահամյան

Քվեարկությունը գաղտնի է. արդեն դիրքորոշում ունենք. Տիգրան...

10:48

Ռուսաստանից Ադրբեջանով 39 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան

Ռուսաստանից Ադրբեջանով 39 վագոն ցորեն կուղարկվի...

10:29

Ռուսաստանից Ադրբեջանով 39 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան

Ռուսաստանից Ադրբեջանով 39 վագոն ցորեն կուղարկվի...

10:29

Հաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը

Հաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը

10:07

Ձկնաբուծարանի գործունեությունը կասեցվել է

Ձկնաբուծարանի գործունեությունը կասեցվել է

15:04

14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ

14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս...

14:52

Ռուբիոն ԱՄԷ պաշտոնակցի հետ քննարկել է Իրանի և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության հարցերը

Ռուբիոն ԱՄԷ պաշտոնակցի հետ քննարկել է Իրանի և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության...

14:36

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 19-ին

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 19-ին

14:19

«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ հնչեցրել

«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ...

14:05

ԱԽ քարտուղարն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է TRIPP նախագծին վերաբերող հարցեր

ԱԽ քարտուղարն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է TRIPP նախագծին վերաբերող...

13:48

Եկե՛ք բանավիճենք, տեսնենք՝ ով է ուժեղ. Արման Եղոյանը՝ Ռուբեն Մխիթարյանին

Եկե՛ք բանավիճենք, տեսնենք՝ ով է ուժեղ. Արման Եղոյանը՝ Ռուբեն...

13:40

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02