2022 թվականից սկսած՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններն անհրաժեշտ է ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Հաշվետվությունների ներկայացման վերջնաժակետը նախատեսվում է հետաձգել երեք ամսով, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխության նախագիծը հասանելի է հետևյալ հղումով: Տարեկան հաշվետվությունների՝ պարտադիր աուդիտի իրականացման համար Հանձնաժողովը մշակել է անհրաժեշտ տեղեկությունների ձևանմուշի նախնական տարբերակ, որն առաջիկայում կտրամադրվի կուսակցություններին նրանց դիտողություններն ու առաջարկությունները հավաքագրելու համար: Առաջարկում ենք հղումով ներկայացված կուսակցություններին հետագա համագործակցության նպատակով կապ հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետևյալ հեռախոսահամարով՝ 012 777 730 կամ [email protected] էլեկտրոնային փոստով ուղարկել կուսակցությունների կոնտակտային հասցեները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե): «Կուսակցությունների մասին» օրենքի 28.1 հոդվածի համաձայն՝ մինչև 31.12.2021 թվականի կուսակցության ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցրած անձինք ներկայացնում են 2021 թվականի հաշվետու ժամանակահատվածի տարեկան հայտարարագիր: 2022 թվականի հունվարի 1-ից կուսակցության ղեկավար մարմնում պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում այդ անձինք ներկայացնում են համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագրեր: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ առաջիկայում նախատեսվում է կուսակցությունների շրջանում իրականացնել իրազեկման ծրագրեր և պատրաստակամություն է հայտնում այս ուղղությամբ ամրապնդելու համագործակցությունը»,-նշված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02