«Ակունք» նախաձեռնության ղեկավար Ռուբեն Հակոբյանին այսօր՝ փետրվարի 14-ին, հրավիրել են Քննչական կոմիտե: Այնտեղից դուրս գալուց հետո, նա լրագրողների հետ զրույցում նշեց.
«Նոյեմբերի 25-ին խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ եմ ունեցել, գնահատականներ եմ հնչեցրել, հիմքում այդ գնահատականներն էին: Սկզբից ոստիկանություն էին հրավիրել մի 2 ամիս առաջ: Պարվում է քրգործ են հարուցել եւ որպես վկա-կասկածյալ ես օգտվեցի իմ իրավունքից եւ ցուցմունք չեմ տվել»: Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ ասաց. «Կարծես ճակատագրի հեգնանք լինի, նա, ով այսօր կենտրոնացրել է դատական իշխանությունը իր ձեռքում՝ Գագիկ Ջհանգիրյանը, այս մարդը 1995-ին կարողացավ դատական համակարգը ոչնչացնել, սղոցել պետության համակարգը յս ոլորտի եւ ընտրությունը որպես երեւույթ, վերացնել: Այդ ժամանակ պայքարեցի, արդյունքում հայտնվեցի ԱԱԾ մեկուսարանում: Այն ժամանակ, իհարկե, ավելի ծանր հոդվածներ էին, 4 հոդվածներից երկուսը մահապատժի հոդվածներ էին: Այդ մարդը պետությունը ոչնչացրեց ու չպատժվեց: Չպատժվեց նաեւ, երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ իր ընկերոջ՝ Վազգեն Սարգսյանի մարմինը դեռ տաք էր, պահանջում էր, որ իրեն գլխավոր դատախազ նշանակեն: Չնշանակվեց, հետո փորձեց այդ նենգ խմբի հետ հեղաշրջում իրականացնել ու էլի չպատժվեց: Այսինքն չի պատժվել ու հիմա ռեւանշ է անում: Հիմա էլ ասում է՝ ես եկել եմ իշխանության, թքած ունեմ, թե ինչ է կատարվում: Ես արհամարհում եմ գագիկջհանգիրյանական արդարադատությունը: 1995-ին իմ վախը բռնել են: Եթե փորձում են ահաբեկել, իզուր: Բայց այս անգամ անպատիժ չեն մնա»:
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01