Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Ուկրաինայի քաղաքական եւ պետական գործիչ Ալեքսանդր Մորոզի հետ հանդիպման ժամանակ պատմել է Ուկրաինայի սահմանի մոտ բելառուսա-ռուսական զորավարժությունների պատճառների մասին, հաղորդում Է ԲԵԼՏԱ-ն։ «Մինչ այդ հիստերիան (բելառուսա-ռուսական զորավարժությունների շուրջ) մենք որոշում էինք ընդունել մեր հանրապետության հարավում զորավարժությունների մասին։ Մենք պետք է ինքներս դրանք անցկացնեինք, որպեսզի որոշեինք, թե որտեղ փոքր քանակությամբ զորքեր պահենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով․ այդ զենքի հոսքը, մեր փախածները, ճամբարների ձեւավորումը, ուսուցումը։ Այնտեղից է գնում այդ դիվերսանտների ներհոսքը՝ անկեղծ ասած», - արձանագրել է երկրի ղեկավարը։ Այդ պատճառով, ընդգծել Է նա, Բելառուսում որոշել են ուժեղացնել սահմանն այդ ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել ուկրաինացիների, սահմանամերձ տարածքների բնակիչների հետ, որոնք պարզեցված ռեժիմով հատել են Բելառուսի սահմանը սնկերի եւ հատապտուղների հավաքման սեզոնին։ «Իմ կողմից որոշում է կայացվել․ մենք զորավարժություններ կանցկացնենք և արդյունքում կորոշենք, թե ինչ ուղղություններով պետք է պահենք ինչ-որ զինված ուժեր։ Հետո Պուտինի հետ հանդիպեցինք, եւ ես նրան ասացի․ «Արի համատեղ զորավարժություններ անցկացնենք»: Վերջ ի վերջո ՀՕՊ-ն ընդհանուր է, ընդհանրություններ շատ ունենք, վերապատրաստման կենտրոններ ենք մենք ստեղծել։ Ռուսաստանը մեզ զենք, C-400, «Իսկանդերներ» եւ այլ ժամանակակից տեխնիկա է տվել, որպեսզի մենք կարողանանք այն ուսումնասիրել։ Նա համաձայնեց, ասում է. «Լավ, մենք կմիանանք»: Միացան։ Այնպես որ գոռում են, որ մենք Ուկրաինայի դեմ ինչ-որ բան ենք ստեղծում։ Այսինքն, բոլորովին այլ ֆոն», - պատմել Է Ալեքսանդր Լուկաշենկոն: «Այսօր գոռում են․ «Ե՞րբ եք զորքերը դուրս բերելու (ռուսական զորքերը Բելառուսից)։ Լսե՜ք, դա մեր եւ Պուտինի գործն է։ Մենք առաջիկայում կհանդիպենք և որոշում կկայացնենք, թե երբ, ինչ ժամկետներում, ինչ ժամանակացույցով այստեղից դուրս բերել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը: Դա մեր գործն է», - ընդգծել է Բելառուսի նախագահը։
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02