ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին չմասնակցելու համար ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձից պահումներ են եղել։ Ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Անցած ամիս Տիգրան Աբրահամյանի աշխատավարձից են պահել 120 հազար դրամ, Գեղամ Մանուկյանից՝ 60 հազար դրամ, ինձնից 90 հազար դրամ՝ պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստերին չմասնակցելու համար»,-ասաց Գ.Նազարյանը: Նա պարզաբանեց, որ այդ նիստերին քննարկվում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, և իրենք քաղաքական հայտարարությամբ բոյկոտում էին այդ նիստերը։ Գեղամ Նազարյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի օրերին իշխանության ներկայացուցիչները Արցախ էին մեկնում՝ գործուղման համար գումար ստանալուց հետո միայն։ «Հիմա այս նույն մարդիկ մեզ ուզում են բարոյական դաշտ բերել»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։ Ըստ նրա, իշխանության ներկայացուցիչներն ուզում են, որ ընդդիմադիրները մանդատները վայր դնեն, չաշխատեն։ «Մենք իրենցից լավ ենք աշխատում, իրենցից շատ ենք աշխատում»,- ասաց Գեղամ Նազարյանը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02