Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ վարչությանը և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմել ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքների ծրագիրը: Աշխատակազմի կրթության, առողջապահության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ուսումնասիրել մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների կաթսայատներն ու ջեռուցման համակարգերը նախապատրաստել վերագործարկման:
«Դեռ նախորդ տարի եմ այս հարցի հետ կապված նշել, որ մասնավորապես կրթօջախների ջեռուցման սեզոնի մեկնարկի պայմանական ժամկետ սահմանելն անընդունելի է: Ակնհայտ է, որ բարձրադիր վարչական շրջաններում ավելի վաղ է սկսում զգացվել սառնությունը, ուստի ավելի վաղ էլ պետք է մեկնարկի ջեռուցման սեզոնը: Ըստ այդմ, արդեն իսկ սկսեք համապատասխան ուսումնասիրություններն ու վերացրեք հնարավոր թերությունները և ջեռուցման համակարգերը բերեք վերագործարկման պատրաստ վիճակի: Մեզ համար առաջնահերթը մեր երեխաների առողջությունն է, այլ ոչ թե ինչ-որ պայմանականություններ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
15:44 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44