Ընդդիմությունը հանդես կգա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու վերաբերյալ հակաառաջարկով։ Այս մասին փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա, մասնավորապես, նշեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի մաս էր կազմում։
«Սակայն ընդդիմությունն ամենեւին չէր ակնկալում, որ քննիչ հանձնաժողովը կղեկավարի գործող իշխանության ներկայացուցիչը։ Պատկերացրեք՝ շենք է փլուզվել, մարդիկ են զոհվել։ Պատճառները պարզելու համար հանձնաժողով է ստեղծվում, որը ղեկավարում է գլխավոր ճարտարապետը»,- պարզաբանեց Քոչարյանը՝ կեղծ համարելով ԱԺ նոր քննիչ հանձնաժողովի գործունեությունը։ Նա վստահ է, որ հանձնաժողովի գործունեության արդյունքում հանրությունն այդպես էլ չի ստանա հարցերի պատասխանները։ «Կատարված աշխատանքների արդյունքը կհայտարարվի պետական գաղտնիք։ Այնպես որ, ընդդիմության մասնակցությունը նման ձեւաչափին անիմաստ կլիներ»,- ասաց նա։ Միաժամանակ, ըստ Քոչարյանի, ընդդիմությունը մտադիր է հանդես գալ այլընտրանքային նախաձեռնությամբ։ «Առաջիկա օրերին այդ մասին կհայտարարվի, եւ դուք հնարավորություն կունենաք համեմատել մեր առաջարկն ու այն, ինչով մտադիր են զբաղվել խորհրդարանում»,- ասաց նախկին նախագահը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02