Ուկրաինան հաշվարկել է բոլոր հնարավոր սցենարները եւ այս պահին անվտանգության հարցում իրավիճակի լայնածավալ էսկալացման հավանականությունը գնահատում է որպես ոչ բարձր։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայում, հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությանը:
«Եվս մեկ անգամ ընդգծում եմ. այժմ կարող են հնչել տարբեր տվյալներ եւ իրադարձությունների տարբեր ժամկետներ եւ տարբեր սցենարներ։ Այս բոլոր սցենարները ուկրաինական բանակը հաշվարկել է եւ պատրաստ է դրանց։ Մենք ոչ մի դեպքում չենք նվազեցնում վտանգը։ Բայց լայնամասշտաբ էսկալացման հավանականությունը մինչ այժմ գնահատում ենք որպես ոչ բարձր՝ ընդհանուր առմամբ Ուկրաինա ներխուժման առումով», - նշել է Ռեզնիկովը։
Նախարարն ընդգծել է, որ այժմ ջանքերը կենտրոնացած են Ուկրաինայի պատրաստվածությունը առավելագույնս բարձրացնելու վրա։
Նա հիշեցրել է, որ տարբեր տարածաշրջաններում շարունակվում են զինված ուժերի «Բուք – 2022» զորավարժությունները, մի շարք վարժանքներ արդեն անցկացրել են ՆԳՆ համակարգի մարմինները, մշտապես մարզվում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, շարունակվում է Ուկրաինայի ԶՈՒ տարածքային պաշտպանության ուժերի տեղակայումը։
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02