Մրցակցության պաշտպանության Հանձնաժողովը իրականացրել է ախտորոշիչ ծառայությունների ոլորտի ուսումնասիրություն:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ ծառայությունները բաժանվել են հետևյալ խմբերի․
ü Ցածր տեխնոլոգիական ռադիոլոգիական ախտորոշիչ ծառայություններ (ռենտգեն, ուլտրաձայնային և մամոգրաֆիկ հետազոտություններ).
• 2020 թվականին ուլտրաձայնային հետազոտություններ մատուցել են 191 ընկերություններ։
• Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականի 2019 թվականի համեմատ 17․1 % աճել են ռենտգեն հետազոտությունները։
• Մամոգրաֆիկ ծառայություններ մատուցել են 12 ընկերություն․ 2020 թվականին նման հետազոտությունների թիվը աճել է 40․8 %-ով։
• Մամոգրաֆիկ ծառայությունները մտնում են դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմի մեջ և պետության կողմից փոխհատուցվող արժեքը 10 000 դրամ է։
ü Բարձր տեխնոլոգիական ռադիոլոգիական ախտորոշիչ ծառայություններ (ՀՏ, ՄՌՏ և Ռադիոնուկլիդային հետազոտության ծառայություններ)․
• Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություններ (ՀՏ) մատուցում են 32 բուժհաստատություն, որոնցից 24-ը տեղակայված են Երևանում։ Երևանում մատուցվել է ՀՏ ծառայությունների 90․1 %։
ՀՏ ծառայությունների շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ։ Գինը տանատվում է 25 000-ից 50 000 դրամի սահմաններում։
• Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ (ՄՌՏ)
2020 թվականին ՄՌՏ ծառայություն մատուցվել է 11 տնտեսավարող սուբյեկտների կողմից, որոնցից միայն երկուսն են գործունեությունը իրականացնում Երևան քաղաքից դուրս՝ Դիլիջան և Գյումրի քաղաքներում։
ՄՌՏ հետազոտությունների դեպքում գները տատանվում են 30 000-ից մինչև 100 000 դրամի միջակայքում։ Պետության կողմից փոխհատուցման դեպքում տրամադրվում է 25 000-60 000 դրամ։
• Ռադիոնուկլիդային հետազոտության ծառայություններ մատուցել է 3 ընկերություն․ իրականացվել է 1405 ռադիոնուկլիդային հետազոտություն՝ նախորդ տարվա 1446 հետազոտության դիմաց։
Պետության կողմից հետազոտության արժեքն է 46 000 դրամ, իսկ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայությունների գինը տատանվել է 30 000-ից 50 000 դրամի շրջանակներում։
Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հետևյալ հղմամբ
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02