Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով երեկ Փարիզի հյուրանոցների մեկի համարում դարձել է զինված հարձակման «զոհ», պատմել է տեղի ունեցածի մանրամասների մասին:
Ինչպես նշում է TMZ-ն, 35-ամյա հայազգի գեղեցկուհին քննիչներին պատմել է, որ ինքը պառկած է եղել 2-րդ հարկում գտնվող համարում, երբ ներս են խուժել 2 դիմակավորված տղամարդ: Քարդաշյանն անմիջապես վեր է թռել մահճակալից՝ փորձելով զանգել թիկապահին, սակայն հարձակվողներից մեկն աստղի ձեռքից խլել է սմարթֆոնը: Այնուհետև տղամարդիկ շղթայել են կնոջ ձեռքները, նրան կապկել կպչուն ժապավենով ու տարել լոգասենյակ:
Քարդաշյանն անկեղծորեն խոստովանել է, որ սկզբում մտածել է, թե հանցագործներն ուզում են բռնաբարել իրեն: Նա աղաչել է կողոպտիչներին իրեն չսպանել հանուն 2 երեխաների, ինչպես նաև առաջարկել է վերցնել իր մոտ եղած ողջ գումարը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանցագործները անգլերեն չեն խոսել, իսկ Քարդաշյանն էլ ֆրանսերեն չի իմացել: Եվ քանի որ ամերիկուհին անդադար լացել է ու աղաչել իրեն ձեռք չտալ, հանցագործները նրա բերանը փակել են կպչուն ժապավենով:
Նշվում է, որ հարձակմանն ակատես է եղել Քարդաշյանի ընկերուհին՝ Սիմոնան, ով հասցրել է փակվել համարի սենյակներից մեկում ու զանգահարել աստղի թիկնապահին՝ Պասկալին, ով հայտնվել է հանցագործների գնալուց 2 րոպե անց:
Հայտնի է, որ հարձակումը տևել է մոտ 5-6 րոպե:
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
16:05 16.04.26
14:04 16.04.26
12:23 16.04.26
10:15 16.04.26
17:18 16.04.26
17:21 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44