Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի դե ֆակտո ղեկավարները հայտարարել են, որ իրենք սատարում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչման որոշումը, գրում է «Ալիք մեդիան»։
Աբխազիայի դե ֆակտո նախագահ՝ Ասլան Բժանիան հատուկ հայտարարության մեջ նշել է, որ Մոսկվայի որոշումը «արդար է, հիմնված է աշխարհաքաղաքական իրականության համարժեք գնահատման վրա և համահունչ ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին»:
«Որպես Ռուսաստանի դաշնակից՝ Աբխազիայի Հանրապետությունը պաշտպանում է Ռուսաստանի ղեկավարության որոշումը։ Մենք վստահ ենք, որ այս որոշումը երկարաժամկետ հեռանկարում կօգնի ամրապնդել տարածաշրջանում անվտանգության ստեղծումը։ Բացի այդ, մենք կարծում ենք, որ Դոնբասի հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի որոշումը կնպաստի ավելի արդար և հավասարակշռված աշխարհակարգի ձևավորմանը»,- ասել է Բժանիան։
Իր խոսքի մեջ Բժանիան՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդին մաղթել է իրավիճակի շուտափույթ կարգավորում, խաղաղություն և բարգավաճում։
Ցխինվալիի դե ֆակտո նախագահ՝ Անատոլի Բիբիլովը Պուտինի որոշումն անվանել է «սպասված ու արդարացված»։
«Դոնբասի ճանաչումը միլիոնավոր մարդկանց համար ավելի լավ ապագայի հույսն է։ Ռուսաստանի կողմից անկախության ճանաչումն արդեն 13 տարի խաղաղություն է ապահովում Հարավային Օսիայի Հանրապետության տարածքում»,- ասել է Բիբիլովը։
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02