Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան տեղեկացրել է, որ մարտի 1-ից հանվելու է կարանտինը երկիր մտնող բոլոր օտարերկրացիների համար։ Այս մասին Twitter-ում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Մարտի 1-ից ԵՄ կազմի մեջ չմտնող բոլոր երկրներից եկողների համար գործելու են նույն կանոնները, ինչ եւ եվրոպական երկրներից եկողների համար։ Իտալիա մտնելու համար բավական կլինեն պատվաստման, ապաքինման [COVID-19-ից] մասին վկայականները կամ բացասական թեստը»,- ասվում է հաղորդագրությունում։ Ինչպես տեղեկացրել են Իտալիայի առողջապահության նախարարությունում, երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է, իսկ COVID-19-ով հիվանդացությունը՝ նվազում։ Ըստ վերջին տվյալների՝ երկրում մեկ օրում գրանցվել է վարակման 60 029 նոր դեպք, 89 993 մարդ ապաքինվել է, 322-ը՝ մահացել։ Ավելի վաղ Իտալիայի կառավարությունը որոշում է կայացրել, որ կորոնավիրուսի դեմ ցանկացած դեղամիջոցով (այդ թվում ԵՄ-ում չսերտիֆիկացված) պատվաստված մարդիկ երկրում COVID-19-ի սովորական թեստի արդյունքով կարող են օգտվել ցանկացած ծառայությունից, այդ թվում հյուրանոցներում, մշակութային հաստատություններում եւ հանրային սննդի վայրերում։
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02