«50 բժշկական կազմակերպությունում պետությունն իրականացնելու է վերանորոգում, վերազինում։ Պարզապես համոզված եմ՝ դրանից ոչինչ չի փոխվելու, բացի պատերը ներկելուց»,- ասուլիսում ասաց «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը։ Նրա խոսքով, պետք է փոխվի ընդհանուր մոտեցումը, կառուցվածքը, համապատասխանի այսօրվա պահանջարկներին։ «Մենք Սովետական միությունից մի մոդել ենք վերցրել, ունենք պոլիկլինիկական, հիվանդանոցային մաս։ Գուցե այն ժամանակ շատ լավ է աշխատել, կամ վատ, բայց այսօր մարտահրավերները, ծառայությունների նկատմամբ պահանջարկը, հիվանդությունների բնույթը, ախտորոշում իրականացնելու հետ կապված տարբեր տեսակի մոտեցումները խառը իրավիճակ են ստեղծել, ինչի մեջ ենք մենք հիմա»,- ասաց Ծ. Վարդանյանը։ Նրա կարծիքով, յուրաքանչյուր տարածքում առողջապահական սպասարկման և ծառայությունների մատուցման համապատասխան ձևի, չափի ծառայությունների փաթեթ պետք է լինի։ «Պետք է հստակեցվի՝ որ ծառայություններ են մատուցվում մարզերում՝ որակյալ, ամբողջ ծավալով, որոնք Երևանում, կան դեպքեր, որոնց բուժման համար դեռ Հայաստանում բուօգնություն չի իրականացվում, պետք է արտերկիր գնան։ Հետևաբար, մինչև չկարողանանք այս թափթված վիճակը ճիշտ կարգավորենք, բերենք այն մոդելին, որի պահանջարկը կա, այս իրավիճակից դուրս չենք գա։ Պետք է կարողանանք խելացի կառավարել բոլոր հոսքերը։ Մինչև չփոխենք մեր պատկերացումը, մոտեցումը, ոչինչ չենք ունենալու, ունենալու ենք այն, ինչ ունենք»,- ասաց Ծ.Վարդանյանը։
11:45
11:45
11:33
11:14
11:11
10:35
10:16
10:03
15:49
15:42
15:14
15:06
14:46
14:33
13:34
13:34
13:28
13:15
11:09
11:07
14:33 18.08.26
15:49 18.08.26
10:03 18.08.26
15:42 18.08.26
15:06 18.08.26
11:07 18.08.26
10:33 18.08.26
15:14 18.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02