Շարունակելով զարգացնել Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համալիրներ վաճառելու թեման եւ փորձելով ինչ–որ կերպ հանգստացնել լարված նյարդերը՝ ադրբեջանցի պատգամավոր Եվդա Աբրամովը «սենսացիոն» հայտարարություն է արել։
Պատգամավորը 1news.az–ին հայտնել է, որ մոտ ապագայում Իսրայելը Ադրբեջանին կփոխանցի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ։ Նրա խոսքով՝ այդ սպառազինությունն արդեն պատրաստ է Ադրբեջան մատակարարելուն։ «Այդ համակարգը «Իսկանդեր» հրթիռներին թույլ չի տա գետնին ընկնել»,– վստահեցնում է պատգամավորը։ Ընդ որում, նա չի հայտնել, թե երբ է ստորագրվել ՀՀՊ համակարգերը մատակարարելու մասին համաձայնագիրը։
Սակայն, haqqin.az–ը հիշեցնում է, որ «Երկաթե գմբեթը» նախատեսված չէ «Իսկանդեր» օպերատիվ–տակտիկական հրթիռային համալիրների դեմ պայքարի համար։ «Երկաթե գմբեթը» ՀՀՊ համակարգ է, որը նախատեսված է 4-70 կմ հեռահարությամբ անկառավարելի տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար։
Հնարավոր է, պատգամավոր Աբրամովը իմացել է Իսրայելի կողմից Ադրբեջանին ՀՀՊ համակարգեր մատակարարելու մասին, սակայն չի հասկացել, թե խոսքն ինչի մասին է, նշում է պարբերականը։
Ադրբեջանցի պատգամավորի նման չըմբռնողականությունը հետաքրքրական է։ Պատգամավորը կարող էր ՀՀՊ համակարգը շփոթել ինքնաձիգերի, Իսրայելը Չինաստանի կամ, ինչն ավելի հավանական է, ցանկալին իրականի հետ։
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02