«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հիմնվելով «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պաշտոնական հայտարարությունների վրա, որ ՀՀԿ-ի հետ ոչ մի դեպքում դաշինք չեն կազմի, տեսակետ հայտնեց, որ ստեղծված իրավիճակում նոր ընտրություններ անցկացնելու հնարավորություն կա Վանաձորում:
Իսկ մինչ այդ, անդրադառնալով դեռևս «Հայկական վերածնունդ» կուսակցության իր կոչի արձագանքին, նշեց, որ մանրամասն չեն քննարկել, որովհետև դեռ ԲՀԿ պատասխանն էլ պետք է լինի:
«Բայց ասեմ, որ մենք լոկալ համագործակցության առաջարկ ենք արել, ոչ թե համապետական մակարդակի, ինչի մասին հայտարարության մեջ մանրամասն կա»,-ասաց նա, մյուս կողմից էլ նկատեց՝ ըստ էության չմիանալու դեպքում որևէ խնդր չկա:
«Հնարավորություն է բացվում այս պահին, եթե չենք միանում, եթե ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը» չեն միանում և չեն քվեարկում, նրանք ամեն դեպքում պաշտոնապես հայտարարել են, որ նաև չեն միանալու ՀՀԿ-ին։ Հետևաբար՝ սա մեզ համար միգուցե ավելի լավ դասավորություն կարող է լինել, որովհետև այդ իրավիճակում նոր ընտրություններ տեղի կունենան Վանաձորում և մենք կփորձենք ավելի լայն կոնսոլիդացիա ապահովել և միանշանակ հաղթանակ տանել ՀՀԿ-ի նկատմամբ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կոչ էր արել Վանաձորում «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին միանալ և առաջադրել
քաղաքապետի միասնական թեկնածու:
Կոչին արձագանքել է դեռևս միայն ՀՎԿ-ն՝ առաջարկելով երկու տարբերակ. կմիանան, եթե առաջիկա համապետական ընտրություններում իր հերթին իրենց միանա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Երկրորդ առաջարկով՝ կմիանան, եթե հավասարապես կիսեն Վանաձորում իշխանության գործունեության պատասխանատվությունը:
Նշենք, որ ԲՀԿ-ից հայտարարել էին, որ բացառվում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հավանականությունը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանը ևս հայտարարել էր, որ «հաստատ ՀՀԿ-ի հետ Վանաձորում չեն կազմի քաղաքական կոալիցիա»:
Հիշեցնենք, որ, նախնական տվյալներով, Վանաձորի ՏԻՄ ընտրություններում անվավեր ճանաչված ձայների վերաբաշխումից հետո ՀՀԿ-ն կունենա 13 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, «Հայկական վերածնունդը»՝ 5, ԲՀԿ-ն՝ 5, ՀՅԴ-ն՝ 5:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հայտարարել էր, որ ՀՀԿ-ն բանակցում է իր կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի հետ՝ Վանաձորում կոալիցիա կազմելու համար:
Իսկ եթե նույնիսկ միավորվեն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, երեք քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, «Լուսավոր Հայաստանի» և «Հայկական վերածնունդի» միավորման դեպքում նրանց մանդատների թիվը կհասնի 20-ի, և նրանք իրավունք կունենան քաղաքապետ նշանակելու:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02