Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին միացնող Իսակովի պողոտայից մինչև Թաիրովի փողոց ընկած ճանապարհահատվածում, «Հաղթանակ» կամրջի մայթեզրերին և Մաշտոցի պողոտայում տեղադրվել են լուսադիոդային ժամանակակից լուսատուներ: Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով 1205 լուսատուներ փոխարինվել են 830 լուսատուներով, որի արդյունքում ապահովվել է էլեկտրական էներգիայի մոտ 60% խնայողություն՝ միաժամանակ նպաստելով արտանետումների կրճատմանը:
Ծրագրի կայունության ապահովման նպատակով ստեղծվել է քաղաքապետարանի ենթակայության վերականգնվող նպատակային ֆոնդ, որի սկզբնական համալրումն իրականացվել է Իսակովի պողոտայի պիլոտային նախագծի իրականացման արդյունքում գոյացող ֆինանսական խնայողություններից: Ներկայումս ՄԱԶԾ համագործակցությամբ ֆոնդի խնայված միջոցների հաշվին կիրականացվի ծրագրի հերթական փուլը, համաձայն որի լուսադիոդային ժամանակակից լուսատուներ կտեղադրվեն նաև Աթենքի փողոոցում, Բրազիլիայի հրապարակում, Ծիծեռնակաբերդի խճուղում և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր բարձրացող ճանապարհին: Նշենք, որ այս լուսատուներն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխանող համաչափ լուսավորություն՝ բարելավելով ճանապարհի տեսանելիությունը և բարձրացնելով անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Երևանը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետման ծավալը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02