Ամերիկահայ բարերար, Հայ Յեղափոխական Դաշնակցության աջակից, դոկտոր Մայք Սարյանը՝ Բրյուսելում Հայ Դատի հանձնախմբի համար գրասենյակ գնելու նպատակով տվել է 300 հազար ԱՄՆ դոլար նվիրելու խոստում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ-ից:
«Դոկտոր Մայք Սարյանը Կալիֆորնիայի գաղութի այն բարերարներից է, որն իր լուման է բերում մեր ազգի իրավունքների պաշտպանության հարցում: Հայոց ցեղասպանության հետապնդման ճանապարհին՝ Հայ դատին կատարած Մայք Սարյանի այս ներդրումն իր դրական անդրադարձը կունենա մեր պահանջատիրական աշխատանքներում», - հաստատեց Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Տարոն Տեր-Խաչատուրյանը:
Մայք Սարյանը նաև տեսաուղերձով հաջողություն է մաղթել փետրվարի 28-ին Հայաստանում մեկնարկած Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին: Անդրադառնալով հայության առջև ծառացած դժվարություններին, մասնավորապես Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում ունեցած մեծ կորուստներին, ամերիկահայ բարերարը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքով հնարավոր կլինի կերտել ավելի լավ ապագա՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Այս առաքելության մեջ նա առանձնահատուկ կարևորել է Դաշնակցության դերը, որն առաջիկա երկու շաբաթների ընթացքում պետք է Ընդհանուր ժողովում բյուրեղացնի իր որոշումներն ու անելիքները:
«Դաշնակցությունն ուժեղ է իր աջակիցներով, որոնք տարբեր միջոցներով նպաստում են մեր համազգային ընդգրկում ունեցող աշխատանքներին: Հայ դատի հետապնդման ջանքերը, մասնավորապես, մշտապես կարիք ունեն ուշադրության և ներդրումների, կամավոր և մասնագիտական ներուժի ներգրավման: Այս նվիրական գործունեությանն իրենց նպաստն են բերում բազմաթիվ բարերարներ, մասնագետներ, երիտասարդներ: Դոկտոր Մայք Սարյանի նվիրատվության այս նախաձեռնությունը, անշուշտ, էապես կնպաստի Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքներին և կլինի դրական նոր ազդակ՝ նմանատիպ աջակցությունների համար: Շնորհակալություն մեր համազգային դատի հետապնդման աշխատանքներին աջակցելու, ինչպես նաև Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին հաջողություն մաղթելու համար»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
15:49
15:42
15:14
15:06
14:46
14:33
13:34
13:34
13:28
13:15
11:09
11:07
10:33
10:03
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
14:33 18.08.26
15:49 18.08.26
11:07 18.08.26
15:42 18.08.26
10:03 18.08.26
15:06 18.08.26
15:14 18.08.26
11:09 18.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02