Walt Disney ընկերությունը դադարեցնում է իր բոլոր ֆիլմերի ցուցադրումը ռուսական կինոթատրոններում՝ ի նշան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման դեմ բողոքի։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում։ «Հաշվի առնելով Ուկրաինա չհրահրված ներխուժումը և ողբերգական հումանիտար ճգնաժամը՝ մենք կասեցնում ենք ֆիլմերի ցուցադրությունները ռուսական կինոթատրոններում», - ասվում է ընկերության ներկայացուցիչների հայտարարության մեջ: «Մենք հետագա բիզնես որոշումներ կկայացնենք՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով փախստականների ճգնաժամի ծավալները, մենք աշխատում ենք քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ՝ փախստականներին հրատապ օգնություն և մարդասիրական այլ աջակցություն ցուցաբերելու համար»: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան կես միլիոն մարդ լքել է Ուկրաինան ռուսական ներխուժման սկզբից ի վեր։ Disney-ը դարձել է առաջին խոշոր դիստրիբյուտորը, որը դադարեցրել է ֆիլմերի ցուցադրումը Ռուսաստանում։ Կորպորացիայի մեջ մտնում են Pixar անիմացիոն ստուդիան, Marvel կինոստուդիան, 20th Century Studios-ը, Searchlight Pictures-ը և Lucasfilm-ը, որը ֆիլմեր է ստեղծում Star Wars կինոշարքը:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
14:16 01.05.26
19:10 02.05.26
09:28 02.05.26
18:18 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44