Իսրայելի պաշտպանության բանակը խմբեր է ստեղծել՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին հետեւելու եւ դասեր քաղելու համար, գրում է The Jerusalem Post-ը։
Ըստ Walla News-ի՝ խմբերը տեղեկատվություն եւ հետախուզական տվյալներ կհավաքեն իսրայելցի զինվորականների համար մարտական մեթոդների եւ դոկտրինների, ցամաքային զորավարժությունների, նյութատեխնիկական ապահովման, հակաօդային պաշտպանության, հակատանկային, կիբեր եւ էլեկտրոնային պատերազմի, հոգեբանական պատերազմի եւ այլնի ոլորտներում:
Ուկրաինայում պատերազմի հետ կապված հազարավոր տեսանյութեր են տարածվում սոցցանցերում՝ թույլ տալով իսրայելցի զինվորականներին մեծ քանակությամբ կենսական տեղեկություններ հավաքել, որոնք կարող են օգնել զորքերին ապագա պատերազմներում:
Իսրայելի պաշտպանության բանակը, անկասկած, ուսումնասիրում է լոգիստիկայի հետ կապված քաոսը, որոնց պատճառով 40 մղոն երկարությամբ շարասյունը մայրաքաղաք Կիեւից դուրս կանգ առավ: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ երկուշաբթի օրվանից շարասյունը գրեթե առաջ չի շարժվել դեպի քաղաք, քանի որ դրանցից որոշների «բենզին բառացիորեն վերջացել է», իսկ զինվորների մոտ սպառվել է սնունդը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջուկային զենքն օգտագործելու սպառնալիքները, հավանաբար, նույնպես կուսումնասիրվեն իսրայելական զինվորականների կողմից, հատկապես՝ տեսնելու համար, թե ինչպես է Արեւմուտքը արձագանքում այդ սպառնալիքներին: Իսրայելը փորձում է կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը, որպեսզի երբեք չհայտնվի այնպիսի իրավիճակում, երբ իրեն կսպառնան իրանական միջուկային ռումբերը։ Բայց եթե դա տեղի ունենա, Իսրայելը կցանկանա ստանալ Արեւմուտքի աջակցությունը:
Թեեւ Եվրոպայում պատերազմը շատ է տարբերվում այն պատերազմից, որին կբախվի Իսրայելն ապագայում, Իսրայելի պաշտպանության բանակը իրեն գնահատում է խորը հետաքննությունների եւ մարտերից դասեր քաղելու ունակության համար:
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02