ԱՄԷ-ի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները «սթրես-թեստ» են անցնում, ասել է Վաշինգտոնում ԱՄԷ դեսպան Յուսեֆ Ալ Օթայբան՝ հավելելով, որ վստահ է, որ մերձավոր գործընկերները «դուրս կգան այս» վիճակից, փոխանցում է Reuters-ը։ ԱՄԷ-ն փորձում է չեզոքություն պահպանել իր արեւմտյան դաշնակիցների եւ Ռուսաստանի հետ, քանի որ Վաշինգտոնը պնդում է գլոբալ դիրքորոշում ունենալ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեմ: Աբու Դաբին նաեւ պնդում էր, որպեսզի Վաշինգտոնը վերականգնի Եմենի հուսիների ահաբեկչական խմբավորման կարգավիճակը Պարսից ծոցի արաբական պետության վրա հարձակումներ իրականացնելուց հետո: «Դա նման է ցանկացած հարաբերությունների: Դրանք լավ օրեր են ունենում եւ օրեր, երբ հարաբերությունները հարցականի տակ են։ Այսօր մենք սթրես-թեստ ենք անցնում, բայց ես վստահ եմ, որ դուրս կգանք դրանից»,- ասել է Օտայբան։ Միացյալ Նահանգները Պարսից ծոցի երկրների անվտանգության առանցքային դաշնակիցն է, սակայն Էմիրատների պաշտոնյաներն անորոշություն են հայտնել տարածաշրջանում ԱՄՆ-ի հավատարմության կապակցությամբ եւ կապեր են կառուցում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը եւ Ռուսաստանը, եւ քայլեր են ձեռնարկում ԱՄԷ-ի պաշտպանական կարողությունների ուժեղացման ուղղությամբ՝ որպես Իրանին զսպող միջոց: ԱՄԷ-ն, ԱՄՆ-ի արտադրության F-35 կործանիչներ ձեռք բերելու գործարքի դանդաղ տեմպերից եւ վաճառքի հետ կապված պայմաններից հիասթափված, դեկտեմբերին հայտարարեց, որ կդադարեցնի այդ հարցի քննարկումները: Հիմնական խոչընդոտը մտահոգություններն էին Չինաստանի հետ Աբու Դաբիի հարաբերությունների վերաբերյալ, այդ թվում՝ չինական Huawei ընկերության 5G տեխնոլոգիայի օգտագործումը, անտեսանելի ինքնաթիռների տեղակայման եղանակները եւ այն, թե F-3-ի տեխնոլոգիաների որ մասը Էմիրատները կարող են օգտագործել:
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02