Հունգարիան կողմ է հանդես եկել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին, բայց իր տնտեսությունը նույնպես անխուսափելիորեն կտուժի դրանցից, պետական ռադիոյին ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը։ Առաջին հարվածը հունգարական տնտեսությանը, նրա խոսքով, այս շաբաթվա սկզբին «Սբերբանկ»-ի փակումն էր Եվրոպայում, երբ շատ հաճախորդներ, այդ թվում՝ ընկերություններ, կորցրեցին իրենց գումարները:
«Պատժամիջոցները գին ունեն, քանի որ դա երկսայրի զենք է, եւ մենք կվճարենք այդ գինը կարճաժամկետ հեռանկարում»,- ասել է Օրբանը՝ հավելելով, որ կառավարությունը պետք է աշխատի Ռուսաստանի դեմ ուղղված միջոցների ուղիղ վնասի մեղմման ուղղությամբ: «Սա ճգնաժամի միայն սկիզբն է»,- ասել է նա: Հունգարիայի ազգային բանկը չեղյալ հայտարարեց «Սբերբանկ»-ի լիցենզիան այն բանից հետո, երբ Եվրոպական կենտրոնական բանկը հրահանգեց փակել դրա եվրոպական մայր ընկերությունը։ Հաճախորդների մինչեւ 100.000 եվրո ավանդները կփոխհատուցվեն Ավանդների ապահովագրման ազգային հիմնադրամի կողմից: Օրբանը նաեւ ասել է, որ Եվրոպայում էներգակիրների գների աճը լրացուցիչ գնաճային ճնշում կառաջացնի, որը պետք է հաղթահարեն եւ կենտրոնական բանկը, եւ կառավարությունը: Նա նշել է, որ Ուկրաինայից փախած եւ Հունգարիա ժամանած մոտ 140.000 մարդկանց մոտ 70-80 տոկոսը մեկնել է այլ երկրներ, բայց շատերը մնացել են: Հունգարիան կցանկանար նրանց աշխատանք առաջարկել: «Մենք բանակցություններ ենք սկսել գործատուների հետ… որպեսզի մնացողներն աշխատանք ստանան», - ասե է Օրբանը:
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02