Ուկրաինան չի զբաղվում կենսաբանական զենքի մշակմամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել երկրի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության հայտարարությունը։
Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հերքում է «ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող ռազմական կենսաբանական ծրագրի հետքերից շտապ մաքրման» և «հատկապես վտանգավոր պաթոգենների ոչնչացման» մասին տեղեկությունները։
«Ուկրաինայի բոլոր լաբորատոր հաստատությունները կատարում են մեկ ընդհանուր գործառույթ՝ ինֆեկցիոն հիվանդությունների ախտածինների ցուցում և նույնականացում, որոնք ունեն զգալի համաճարակային պոտենցիալ և կամ միջազգային նշանակություն ու ենթակա են կարգավորման՝ համաձայն միջազգային առողջապահական կանոնակարգերի», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ Ուկրաինայում ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որի պատվիրատուն Պենտագոնին կից սպառնալիքների նվազեցման գործակալությունն է։
Նրա խոսքով՝ փետրվարի 24-ին դրանք բոլորը հանձնարարություն են ստացել Ուկրաինայի առողջապահության նախարարությունից՝ ամբողջությամբ ոչնչացնել լաբորատորիաներում առկա բիոագենտները։ Կիրիլովը նշել է, որ հավաքածուների վերացման ընթացակարգն ուղղված է դրանց անդառնալի ոչնչացմանը, քանի որ, ըստ ամենայնի, ռազմական կենսաբանական ծրագրի իրագործումը շարունակելու համար անհրաժեշտ ամեն ինչ արդեն հանվել է Ուկրաինայի տարածքից
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02