«Դեռ 2021 թ-ի մարտին ԱԺ-ի ընդունած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով սահմանված է, որ այն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվում «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքը»,- այսօր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտնեց Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ զեկուցելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նա հայտնեց, որ նախագծով առաջարկվում է օրենքի համապատասխան հոդվածում «Հատուկ քննչական ծառայություն» բառերը փոխարինել «Հակակոռուպցիոն կոմիտե» բառերով:
Երանուհի Թումանյանցը կարևորեց Հակակառուպցիոն կոմիտեի համար Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի և սեփականատերերի ռեստրերի բացման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդների բացած հաշիվների ցանկի յուրաքանչյուր հաշվի տեսակի կարգավիճակի ծառայությունների հասանելի դարձնելը, որն ունեցել էր Հատուկ քննչական ծառայությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, թե «Հատուկ քննչական ծռայության մասին» օրենքն ուժը կորցնելուց հետո այս մեկ տարվա ընթացքում նման տվյալների հասանելիության մասով Հակակոռուպցին կոմիտեն արդյոք խնդիրներ չի ունեցել:
Արդարադատության փախնախարարը հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն անմիջապես շրջանառության մեջ է դրել այդ նախագիծը, բայց և հայտնեց, որ Արդարադատության նախարարությունը կոմիտեից խոչընդոտների և առաջացած խնդիրների մասին տեղեկություն չունի:
Արթուր Խապչատրյանը տարակուսեց, որ կոմիտեի աշխաատնքի համար անհրաժեշտ տեղեկությունը ստանալու օրենքի բաց կա, սական նախագծի հեղինակները նույնիսկ հրատապության կարգով՝ առաջինից երկրորդ ընթերցում 24-ժամյա ռեժիմով չեն ներկայացրել:
Պատգամավորը նաև առաջարկեց, որ նախագիծն ընդունվելուց հետո ուժի մեջ մտնի ոչ թե հրապարակումիօց 10 օր հետո,ինչպես գրված է նախագծում, այլ հաջորդ օրը:
Երանուհի Թումանյանցն ընդունեց, որ օրենքի կարևոր բաց կա և հրատապ ռեժիմով ընդունելու հարցը կքննարկի Հակակառուպցիոն կոմիտեի հետ:
Հանձնաժողովն քվեարկությամբ ընդունեց Արթուր Խաչատրյանի առաջարկը և օրենքի նախագիծը
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02