ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, որի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, հիշյալ փողոցում, բախվել են «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի՝ երկու ավտոմեքենաներ, որի հետևանքով մեկ անձ մահացել է, իսկ 4-ը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու նպատակով: Նախնական տվյալներով 2022թ. մարտի 13-ին` ժամը 17:50-ի սահմաններում, տղամարդն իր Ֆորդ Ֆյուժն մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել քաղաքացու, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 150-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ: Ըստ նախնական տվյալների, 2022թ. մարտի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հիշյալ հատվածում միմյանց են բախվել «Օպել Վեկտրա» (վարորդը՝ 34-ամյա պայմանագրային զինծառայող) և «ԴԱՖ» մակնիշի (վարորդը՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել և մեքենայում գտնվող՝ 1981թ. ծնված պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի վարորդը և մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
15:49
15:42
15:14
15:06
14:46
14:33
13:34
13:34
13:28
13:15
11:09
11:07
10:33
10:03
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
14:33 18.08.26
15:49 18.08.26
11:07 18.08.26
15:42 18.08.26
10:03 18.08.26
15:06 18.08.26
15:14 18.08.26
11:09 18.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02