Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և հայտարարել, որ երեկ երեկոյան իրեն տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է նեյրոպաթիա և վերնիկի էնցեֆալոպաթիա (նյարդերի հետ կապված հիվանդություններ)։Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
Սաակաշվիլիի խոսքով՝ «երկար ամիսների խնդրանքից հետո» ուշ երեկոյան քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է էլեկտրանեյրոգրաֆիայի և գաստրոսկոպիկ հետազոտության։
«Ինձ մոտ ախտորոշվել է նեյրոպաթիա, երբ վերջույթներն ու մարմնի տարբեր մասերն այլևս չեն զգում, և վերնիկեի էնցեֆալոպաթիա, որը հանգեցնում է շարժման և համակարգման խանգարումների, հիշողության կորստի և այլն»,- գրել է Սաակաշվիլին։
Ըստ Սաակաշվիլիի՝ այս ախտորոշումը զարմանալի չէ.
«Հանրապետական հիվանդանոցի բժիշկներն ինձ ասել են, որ եթե անհապաղ լուրջ բուժում չտրվի, հիվանդությունն արագ կսրվի և կավարտվի հաշմանդամությամբ կամ մահով»։
Սաակաշվիլիմ նշել է, որ «Վրաստանի քրեակատարողական համակարգում այդ հիվանդությունների ամբողջական բուժումը բացարձակապես անհնար է»։
«Կարծում եմ՝ իմ նկատմամբ բռնությունն ի սկզբանե նախատեսված էր նման ազդեցություն ունենալու համար»,- գրել է երրորդ նախագահը։
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02