Գերմանական E.ON ընկերությունը միացել է այլ էներգետիկ ընկերություններին՝ կրճատելով իր ներկայությունը Ռուսաստանում, հայտնում է Reuters-ը։ Գերմանիայի խոշորագույն էներգետիկ E.ON ընկերությունը ռուսաստանյան արտադրողներից ուղիղ մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր չունի, սակայն գազ է գնում Եվրոպայում «Գազպրոմ»-ի առեւտրային ընկերություններից: «Ուկրաինայի պատերազմի պատճառով մենք դադարեցրել ենք գնումներն այդ ընկերություններից», - E.ON-ի տարեկան մամուլի ասուլիսում հայտարարել է գլխավոր տնօրեն Լեոնարդ Բիրնբաումը։ E.ON-ը, որը Եվրոպայի խոշորագույն էներգետիկ ցանցի օպերատորն է, իր կենսաթոշակային ֆոնդի միջոցով կառավարում է «Հյուսիսային հոսք 1» գազատարի բաժնետոմսերի 15,5 տոկոսը, բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է «Գազպրոմ»-ին եւ նրանն է այն հիմնական երթուղին, որով ռուսական գազը ներկայումս հասնում է Գերմանիա: Գերմանական ընկերությունը հայտարարել է, որ հիմնականում ապրանքային շուկաների համար ռիսկեր է տեսնում՝ վարկային եւ լիկվիդացիոն ռիսկերը, ինչպես նաեւ ներդրումների գնահատման ռիսկերը, ներառյալ իր մասնաբաժինը «Հյուսիսային հոսք 1»-ում: «Հյուսիսային հոսք 2»-ը, որը կկրկնապատկեր Ռուսաստանից Եվրոպա մատակարարվող գազի ծավալը, անցյալ ամիս կանգնեցվել էր Գերմանիայի կողմից: E.ON-ն հայտարարել է, որ 2022թ․ համար իր եկամուտների կանխատեսումը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված ապագա իրադարձություններից, որի ծավալը ներկայումս անհնար է որոշել:
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02