Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետաձգել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի գնահատման գործընթացը՝ «անհավասարաչափ իրավիճակի» պատճառով, հայտնում է AP-ն։ ԱՀԿ-ում պատվաստանյութերի փորձագետ դոկտոր Մարիանգելա Սիմաոն մամուլի համար ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ի սկզբանե պլանավորել էին մարտի 7-ին այցելել Ռուսաստան՝ «Սպուտնիկ V» արտադրող օբյեկտները գնահատելու համար։ «Այդ ստուգումների ժամկետը հետաձգվել էր»,- ասել է Սիմաոն: «Գնահատման վրա, ստուգումների հետ մեկտեղ, ազդել է իրավիճակը»,- ասել է նա՝ բացատրելով, որ չվերթների ամրագրումը բարդ է, բանկային քարտերի հետ կապված եւ «օպերացիոն այլ խնդիրներ» կան։ ԱՀԿ-ն անցյալ տարվանից գնահատում է, թե պիտանի է արդյոք ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը արտակարգ իրավիճակներում օգտագործման համար։ Թույլտվությունը հնարավորություն կտա «Սպուտնիկ V»-ն ամբողջ աշխարհում պատվաստանյութերը տարածելու համար COVAX նախաձեռնության (աջակցվում է ՄԱԿ-ի կողմից) շրջանակներում ձեռք բերել: Ավելի քան 20 000 մարդու մասնակցությամբ ուշ փուլի հետազոտությունը, որը 2020-ին հրապարակվել է Lancet ամսագրում, ցույց է տվել, որ «Սպուտնիկ V»-ն մոտ 91%-ով անվտանգ եւ արդյունավետ է վարակի դեմ, ինչպես նաեւ շատ արդյունավետ է COVID-19-ի ծանր ընթացքի կանխարգելման համար: Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հայտարարել է, որ «Սպուտնիկ V»-ի գնահատումը շարունակվում է: Պատվաստանյութը կանաչ լույս է ստացել ավելի քան 70 երկրներում։ Մինչ օրս անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել:
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02