Կիևը և Անկարան պայմանավորվել են քրտնաջան աշխատել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի Ուկրաինա կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, գրում է korrespondent.net-ը։
Չավուշօղլուն, իր հերթին, հայտարարել է Թուրքիայում Զելենսկու և Պուտինի հանդիպումը կազմակերպելու պատրաստակամության մասին։
«Այժմ մենք մեր ջանքերը կենտրոնացնում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման կազմակերպման վրա: Մենք մեր ցանկությունն ենք հայտնում մեզ մոտ նման հանդիպում կազմակերպել»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, թուրք նախարարը նշել է, որ շատ դժվար է խոսել նախագահների հանդիպման ժամկետի մասին, քանի որ նախ պետք է հիմք պատրաստել այս հանդիպման համար, որպեսզի երկու ղեկավարներն էլ պատրաստ լինեն դրան։
Ի վերջո, Չավուշօղլուն ընդգծել է, որ, ելնելով Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերի արդյունքներից, բավականին դժվար է խոսել պատերազմի ավարտի մասին ընդհանրապես, սակայն հրադադարի հույսերը մեծացել են։
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02