«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի շրջանակներում 2021 թվականին շուրջ 1.3 մլրդ դրամի աջակցություն է ստացել 1949 շահառու»,- ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Փոխնախարարը ներկայացրեց ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցի սոցիալական բաժինը:
Նրա տեղեկացմամբ՝ 2022 թվականից ուժի մեջ է մտել երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում դրամական աջակցություն տրամադրելու որոշումը, որի շրջանակներում ամսական 50 հազար դրամ է տրամադրվելու յուրաքանչյուր երեխային, մինչև նրանց 6 տարին լրանալը:
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ նախորդ տարի բարձրացվել են 131,767 կենսաթոշակառուների, զինվորական հաշմանդամություն ունեցողների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, ինչպես նաև հաշմանդամ և մինչև 2 տարեկան երեխաների նպաստները:
Նրա խոսքով՝ 2021 թվականին ընտանեկան նպաստներ են ստացել 82.328 ընտանիք:
«Ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցության կենտրոններին են դիմել և աջակցություն են ստացել 1516 շահառու և ապաստարանային ծառայությունից օգտվել է շուրջ 160 շահառու»,- ասաց փոխնախարարը և տեղեկացրեց, որ երեխայի խնամքի և պաշտպանության ծրագրի շրջանակներում 2021 թվականին շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 10 երեխա, ժամանակավոր խնամքի կենտորններից կենսաբանական ընտանիքներին է վերամիավորվել 48 երեխա:
Փոխնախարարի խոսքով՝ նախորդ տարի իրականացվել է 22 որդեգրում, որից 17-ը ներպետական, 5-ը՝ արտերկիր:
««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ամեն ամիս տրամադրվել է շուրջ 68 հազար, իսկ ՀԷՑ-ին՝ շուրջ 95 հազար անապահով ընտանիքների տվյալներ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:
15:49
15:42
15:14
15:06
14:46
14:33
13:34
13:34
13:28
13:15
11:09
11:07
10:33
10:03
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
14:33 18.08.26
15:49 18.08.26
11:07 18.08.26
15:42 18.08.26
15:14 18.08.26
10:03 18.08.26
15:06 18.08.26
11:09 18.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02