Վերանայվելու է ՆԱՏՕ-ն, ՆԱՏՕ-ի կազմը, միաբևեռ աշխարհն այլևս չի լինելու, բազմաբևեռ աշխարհի տրամաբանությունն է գործելու։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Նրա խոսքով, խիստ կարևորվելու է Չինաստանի դերակատարությունը, մեր տարածաշրջանում ավելի սրվելու է Թուրքիայի և Իրանի մրցակցությունը։
«Այս ամենը մեծ կամ փոքր չափով վերաբերում է մեզ։ Աշխարհի պրոբլեմները քիչ են, իշխանություններն էլ տգետ, դավադիր ու կապիտուլյանտ են։ Ամենավատ պատմական ժամանակահատվածում ենք մենք ապրում։ Այս ամենից պետք է շատ լուրջ հետևություններ անենք։ Մենք աշխարհը, աշխարհակարգը չենք կարող փոխել և մեզ հարմարացնել, բայց գոնե մեր ներսը պարտավոր ենք կարգի բերել, որ ցանկացած զարգացման՝ և ամենավատ, և ամենալավ պատրաստ լինենք»,- ասաց Ա. Զաքարյանը։ Ըստ նրա, այս իշխանությունն արդեն պետք է փոխված լիներ, քանի որ նոր աշխարհակարգի, Հայաստանի նոր պրոբլեմների հետ որևէ առնչություն չունի, ընդհանրապես սրանք ավելի վատացնում են պետության վիճակը։
«Սխալ քաղաքականության հետևանքը կարող է լինել՝ պատերազմ, իզգոյի կարգավիճակում հայտնվել, մերժված լինել Ռուսաստանի, Արևմուտքի կոմից, զրկվել տնտեսական զարգացման հնարավորություններից։ Պարենային անվտանգության հարցերում հայտնվել վերջին վագոնում՝ տակը ինչ մնա կամ կտան, կամ չէ, կամ հայտնվենք ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի սոցիալական երրորդ, չորրորդ երկրների ցանկում, էն որ ասում են՝ մի բան տվեք, ուտեն չմեռնան, մինչև տեսնենք՝ ինչ է լինում։ Սրան են տանում սրանք»,- ասաց քաղաքական գործիչը։ Նա ընդգծեց, որ Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցը լուծված չէ, երկիրը նույնիսկ չունի անվտանգության փոփոխված հայեցակարգ։ «Հայ-ռուսական համագործակցության ռեյլսը պետք է մեզ համար լինի առաջնային, մնացած բոլոր ռեյլսերը մեզ համար պետք է լինեն զուգորդող։ Մենք այն պետությունն ենք, որը չի կարող միագիծ, միավեկտոր գործողության մեջ լինի։ Մենք պետք է շատ կարևոր բան հասկանանք՝ Ռուսաստանին պետք է գործընկեր, ոչ թե վասալ։ Գործընկերն այն է, որ ինչ որ փուլերում դու ես նրան օգտակար լինում, ինչ որ փուլերում՝ նա քեզ»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Աղբյուր` Panorama.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55