Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 18-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 174 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 38, խարդախության՝ 22, ծանր վիրավորանքի՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու և սառը զենքի հայտնաբերման՝ 15-ական, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու խոշտանգման՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, շորթման, համակարգչային հանցագործության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, սպանության սպառնալիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն անզգուշությամբ առաջացրել է մահ, փաստաթղթի կեղծիքի, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, դիակի կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 14 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 67 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02