ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ «Դեպքի առթիվ 2022թ. մարտի 21-ին՝ ժամը 08։50-ին ահազանգել է քաղաքացին և տեղեկացրել, որ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում ժամը 08։20-ի սահմաններում լսվել են պայթյունի ձայներ, այնուհետև շենքը փլուզվել է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գազի արտահոսքի արդյունքում տեղի է ունեցել պայթյուն, և հիշյալ տունը փլուզվել է, ինչի հետևանքով մահացել է նույն տանը վարձակալական հիմունքներով բնակվող՝ 18-ամյա երիտասարդը: Վերջինս ճանաչվել է տուժող, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01