Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասինհայտնում է ՀՀ ՊՆ-ն։ «Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Թիերի Ռիբոյին՝ Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի համար, նշելով, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք: Միաժամանակ, Սուրեն Պապիկյանը ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը՝ ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման բացառապես մարդասիրական հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ: Թիերի Ռիբոն հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
15:49
15:42
15:14
15:06
14:46
14:33
13:34
13:34
13:28
13:15
11:09
11:07
10:33
10:03
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
11:07 18.08.26
10:03 18.08.26
10:33 18.08.26
11:09 18.08.26
14:33 18.08.26
13:34 18.08.26
13:34 18.08.26
13:28 18.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02