Ավստրալիան ավելի քան 150 միլիոն դոլար կհատկացնի երիտասարդների հոգեկան առողջությանն աջակցելու համար։ Այս մասին ասվում է վարչապետ Սքոթ Մորիսոնի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կառավարությունը կաջակցի հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդներին՝ տրամադրելով 206,5 միլիոն ավստրալիական դոլար (154,7 միլիոն դոլար)՝ լրացուցիչ ծառայությունների, բժշկական ընթացակարգերի եւ բուժման համար»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ 16-24 տարեկան յուրաքանչյուր չորրորդ ավստրալացին տառապում է հոգեկան հիվանդությամբ, եւ նույնքան երիտասարդներ այս կամ այն կերպ բախվել են հոգեբանական խնդիրների, սակայն չեն դիմել մասնագետների։
Նա նաեւ պարզաբանել է, որ լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա առնվազն 4000 ավստրալացու լրացուցիչ բժշկական ծառայություններ կամ օգնություն ստանալ։
«Բացի այդ, միջոցները կուղղվեն նաեւ երիտասարդների հոգեկան առողջության կենտրոնին, որն առաջարկություններ է մշակում երիտասարդների հոգեկան առողջության պահպանման համար»,- ասել է Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը։
Ավստրալիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ յուրաքանչյուր ութերորդ ավստրալացին ամեն տարի դիմում է մասնագետների օգնությանը ծանր կամ շատ ծանր հոգեբանական սթրեսի պատճառով: 2021թ․ անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավստրալացիների առնվազն 20 տոկոսի (ավելի քան 4,8 միլիոն մարդ) մոտ գրանցվել են հոգեկան կամ վարքագծի խանգարումներ, սակայն նրանք չեն դիմել բուժօգնության։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02