ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլաիտինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նրա նշանակումը կնպաստի Հայաստան-Կատար փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ ԿԳՄՍ նախարարը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ նշելով այդ ուղղություններով առկա ներուժը։ Դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլաիտինին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել հանձնառությունը՝ ակտիվորեն նպաստելու երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը՝ առանձնահատուկ կարևորելով կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները՝ որպես համագործակցության առանցքային ուղղություններ։ Նա ընդգծել է, որ այս ոլորտներում իրականացվող նախաձեռնությունները կարող են նպաստել ոչ միայն ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանը, այլև ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամական հարաբերությունների խորացմանը։ Դեսպանը նաև նշել է, որ հայկական համայնքի հետ ունեցած շփումները մեծ ազդեցություն են թողել իր վրա՝ ընդգծելով, որ Հայաստանի հարուստ մշակույթն ու պատմությունը պետք է առավել լայն ներկայացվեն Մերձավոր Արևելքում։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության ոլորտում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ Կառավարություն այն դիտարկում է ռազմավարական առաջնահերթություն՝ երկարաժամկետ զարգացման և մրցունակ մարդկային կապիտալի ձևավորման տեսանկյունից։ Այս համատեքստում նա անդրադարձել է բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում համագործակցությանը՝ առաջարկելով դիտարկել ուսանողների, ակադեմիական անձնակազմի և հետազոտողների շարժունակության խթանումը, ինչպես նաև հմտությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը։ Նախարարը ներկայացրել է նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» նախագիծը՝ ընդգծելով, որ միջազգային համագործակցության շրջանակում կարող է դիտարկվել նաև Կատարի՝ սպորտային բարձրակարգ ենթակառուցվածքների ստեղծման փորձը։ Իր հերթին Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ Ալ-Սուլաիտինին տեղեկացրել է՝ հայկական կողմին կարող է հետաքրքիր լինել Կատարում գործող «Կրթական քաղաքը» (Education City), որտեղ տեղակայված են մի շարք համալսարաններ, ուսանողական հանրակացարաններ և գիտատեխնոլոգիական կենտրոններ։ Կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանը․ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ մշակույթը ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևոր գործիք է։ Այս համատեքստում կարևորվել է Կատարում հայկական մշակույթի անկյան բացումը, որը նշանավորվել է Հայաստանի Հանրապետությունից տարված «Ազատություն շղթաներից» արվեստի գործի տեղադրմամբ։ Քննարկվել է նաև Կատարում Հայաստանի մշակույթի օրերի, ինչպես նաև Հայաստանում Կատարի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02