Կորեայի Հանրապետության ներկայիս ղեկավար Մուն Չժե Ինը նորընտիր նախագահ Յուն Սոկ Յոլին կոչ է արել հանդիպել իր հետ՝ առանց նախապայմանների։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի վարչակազմին։
«Ես հեռանում եմ նախագահի պաշտոնից, Յուն Սոկ Յոլը կլինի պետության հաջորդ ղեկավարը։ Ի՞նչ բանակցություններ են մեզ պետք, որպեսզի հանդիպենք, ողջույններ ու մի երկու խորհուրդներ փոխանակենք։ Երբեք չեմ լսել, որ ընտրված նախագահին հեռացողի այցելության համար ինչ-որ պայմաններ պետք է կատարվեն։ Հուսով եմ, որ նա կդադարի լսել ուրիշներին եւ սեփական որոշումը կկայացնի»,- Մուն Չժե Ինի խոսքերն է փոխանցել նրա ներկայացուցիչ Պակ Սու Հյոնը:
Վերջին շրջանում լարվածություն է նկատվում ընտրված եւ գործող նախագահների ճամբարների միջեւ։ Մուն Չժե Ինի եւ Յուն Սոկ Յոլի հանդիպումը պետք է կայանար անցյալ շաբաթ, սակայն այն չեղարկվել էր, քանի որ նախնական խորհրդակցությունների ընթացքում կողմերը չէին կարողացել փոխզիջման հասնել նախկին նախագահ Լի Մյոն Բակին ներում շնորհելու հարցում, նշում է Yonhap-ը։
Բացի այդ, Մուն Չժե Ինը չորեքշաբթի օրը ընտրել է երկրի կենտրոնական բանկի հաջորդ ղեկավարին։ Ապագա նախագահի ներկայացուցիչներն ասել են, որ իրենց հետ ոչ ոք չի խորհրդակցել՝ չնայած այս հարցով շփումների մասին վարչակազմի հայտարարություններին։ Ավելի ուշ վարչակազմը նշել է, որ պետության գործող ղեկավարը մինչեւ ժամկետի ավարտը լիարժեք կօգտվի իր լիազորություններից։v
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02