Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մեր երկու երկրների միջև ձևավորված երկկողմ միջպետական հարաբերություններն ու ամենաջերմ փոխհարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչը բարձր ենք գնահատում և արժևորում: Համոզված եմ, որ տասնամյակների ընթացքում ձեռք բերված հարուստ փորձն ու հագեցած բազմոլորտ օրակարգը լայն հնարավորություններ են ընձեռում հայ-հունական համագործակցության ողջ ներուժի բացահայտման և համապարփակ օգտագործման համար՝ բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու մեր երկու պետությունների միջև գործակցության հեռանկարները: Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին` առաջընթաց և բարօրություն», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
10:49
10:29
10:16
10:02
16:43
16:18
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
20:12 03.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44