«Հայկական համապատասխան ստորաբաժանումները Քարագլխի բարձունքին հասել են շատ ավելի արագ, քան ադրբեջանական ստորաբաժանումները, և Ադրբեջանին չի հաջողվել բարձունքում դիրքավորվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա նշեց, որ այս պահին Ադրբեջանը փորձում է ամրանալ Փառուխի, դրա հարակից հատվածներում և Քարագլխի ճանապարհի այն տեղանքում, որտեղ կարողացել է հասնել:
«Իմ տեղեկություններով, նաև կա որոշակի ինժեներական տեխնիկա, որը տեղում աշխատում է, և ադրբեջանցիները փորձում են նաև տեղում ամրանալ»,- ասաց պատգամավորը։ Հարցին՝ հնարավո՞ր է առանց կրակոցի հանձնվի Արցախի Հանրապետության Խրամորթ գյուղը, Տ. Աբահամյանը պատասխանեց, որ այս օրերի ընթացքում, հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում, ցավոք, մեր ժողովուրդը բազմաթիվ ողբերգական իրավիճակներ է տեսել, արձանագրել, զգացել իր մաշկի վրա։
«Այս պահին դժվարանում եմ որևէ հստակ մեկնաբանություն ներկայացնել, բայց, որքան ես տեղյակ եմ, պաշտպանության բանակը, Արցախի անվտանգությունն ապահովող ուժերը, խաղաղապահ զորքերն այս պահին այդ մասում են, փորձում են կանխել ոչ միայն Ադրբեջանի հետագա առաջխաղացումը, այլ բանակցությունների միջոցով հասնել ադրբեջանական զորքերի ելման դիրքերը վերադարձին։ Այս պահին ադրբեջանական գործողությունները ցույց չեն տալիս, համենայնդեպս, որ միտք ունեն հետ վերադարձի։ Պետք է արձանագրել, որ իրավիճակն այն պահին շարունակում է մնալ լարված, որովհետև անկանխատեսելի են այն իրադարձությունները, որոնք տարբեր իրավիճակներում կարող են տեղի ունենալ»։ Նա չբացառեց որևէ փուլում լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։ Տ.Աբրահամյանի գնահատմամբ, իրադարձությունների վտանգավորությունը նրանում է, որ դրանք բավականին արագ են զարգանում, դժվար է արագ կանխատեսումներ անել, քանի որ 1-3 օրվա դրությամբ կարող են բավական նշանակալի զագացումներ տեղի ունենալ։ «Բայց այն, որ Ադրբեջանն իրականում չի շարժվում խաղաղության օրակարգով, կամ Ադրբեջանի համար խաղաղության օրակարգն իր հավակնությունների ամբողջական բավարարումն է, դա միանշանակ է և իշխանությունների ավելի վաղ հայտարարած կարգախոսը խաղաղության դարաշրջան բացվելու վերաբերյալ, ըստ էության, նշանակում է ապահովել ադրբեջանական նախապայմանները, Ադրբեջանի առաջադրած զիջումները, որոնք ուղղակի, չեմ կարող ասել, թե ինչ անբացատրելի վատ վիճակ կստեղծեն Հայաստանի ու Արցախի համար»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
21:02
20:18
19:25
19:09
17:38
17:21
17:03
15:35
15:21
15:03
14:46
14:16
14:03
13:44
13:04
12:33
12:16
11:49
11:24
11:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16